Կուրտ Կոֆկա
Կուրտ Կոֆկա (գերմ.՝ Kurt Koffka,մարտի 18, 1886, Բեռլին, Գերմանական կայսրություն - նոյեմբերի 22, 1941, Նոտթհեմփտոն, Համպշիր շրջան, Մասաչուսեթս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գերման-ամերիկացի հոգեբան։ Մաքս Վերտհայմերի և Վոլֆգանգ Կյոլերի հետ հանդիսանում է գեշտալտ հոգեբանության հիմնադիրը։ Նույն ժամանակաշրջանում կապեր է ունենում սովետական հետազոտողների հետ, որոնք Լև Վիգոտսկիի շրջանից էին, նրանց Կոֆկան անձամբ ճանաչում էր և մասնակցում էր համատեղ հետազոտական ծրագրերին։ 1920-1930-ական թվականներին հրատարակվել է ռուսական հրատարակություններում։
Սովորել է Բեռլինի համալսարանում Կառլա Շտումպֆայի մոտ։ 1909 թվականին ստանում է փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան։