Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Մխիթար Սեբաստացի

Մխիթար Սեբաստացի

 

Մխիթար Սեբաստացին հայագետ գիտնական է, մշակութային և հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիրը: Ծնվել է Սեբաստիա քաղաքում 1676 թվի փետրվարի 7-ին և ի պատիվ մանուկ Քրիստոսի կնքվել Մանուկ անունով։ 1685-91թթ.-ին սովորել է Սեբաստիայի Ս. Նշան վանքում, որտեղ էլ Մխիթար անունով սարկավագ է օծվել։ Դեռ վաղ տարիքում մտադրվել է հիմնել կրոնական միաբանություն` հայ ժողովրդի հոգևոր և իմացական կարիքները հոգալու համար: 1692 թվին Մխիթարն այցելել է Ս. Էջմիածին, հետո անցել Սևանա կղզի, ուր նրան հայտնվել է Աստվածամոր տեսիլքը։ Տեսիլքի ազդեցության տակ ամրապնդվել է միաբանություն հիմնելու որոշումը։
1703թ.-ին մեկնել է վենետիկյան իշխանության տակ գտնվող Մորեա թերակղզի և միաբանության վայր ընտրել Վենետիկին ենթակա Մեթոն բերդաքաղաքը: Այստեղ էլ, ստանալով Պապի աջակցությունը, հիմնել է Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը («Մխիթարյան»  է կոչվել Մխիթար Սեբաստացու մահից հետո՝ 1749 թվից):
Խուսափելով թուրքական առաջիկա հարձակումից` Մխիթար Սեբաստացու միաբանությունը 1715 թվին տեղափոխվել է Վենետիկ։
1717 թվին Վենետիկյան Սենատը Սուրբ Ղազար կղզին անժամկետ հանձնել է Մխիթարին և իր միաբաններին։ Այստեղ Մխիթար Սեբաստացին իր գծագրերով կառուցել է վանք, եկեղեցի և օժանդակ շինություններ: Այնուհետև համառ ու հետևողական գործունեություն է ծավալել` պատրաստելու միաբանական այնպիսի գործիչներ, որոնք ընդունակ լինեն լուսավորություն տարածելու հայ ժողովրդի լայն խավերի մեջ:
Միաբանությունը 1772 թվին երկփեղկվել է, և միաբանների մի խումբ 1811 թվից  հաստատվել է Վիեննայում։
Մխիթարյան միաբանության երկու ճյուղերն էլ հրատարակել են բազմաթիվ հայագիտական աշխատություններ և հիմնել կրթարաններ։ Ս.Ղազար կղզու՝ վանքին կից ճեմարանում հայերենին և արևելյան լեզուներին ու մշակույթին են ծանոթացել Եվրոպայի բազմաթիվ մտավորականներ (Բայրոն, Ստենդալ, Պետերման և այլք):
Վենետիկի Մխիթարյանների տնօրինության տակ մինչև այսօր գործում է Սամվել-Մուրադյան վարժարանը (Ֆրանսիա), Մուրադ-Ռափայելյան վարժարանը (Իտալիա) Բուենոս-Այրեսի և Հալեպի Մխիթարյան Վարժարանները: Մխիթար Սեբաստացու անվամբ է կոչվում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։
Նա  թարգմանել և ստեղծել և տպագրել է հազարավոր աշխատություններ` հարստացնելով հայերեն գրականությունը: Այսօր, նրա մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 100.000 տպագիր գրականություն: Մխիթար Սեբաստացին աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականութեան աշխարհաբար լեզուին հայոց»-ի (1727 թ.) հեղինակն է։ Արժեքավոր է նաև նրա «Քերականութիւն գրաբար լեզուի հայկազեան սեռի» (1730 թ.) երկը, որտեղ քննել է գրաբարի ձևաբանությունը, շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության և այլ հարցերի։ Հայագիտական մեծ նվաճում է Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» (2 հատոր, 1749–69 թթ.) աշխատությունը, որն այսօր էլ ունի բացառիկ արժեք. ընդգրկում է ժամանակի հայերեն ձեռագիր ու տպագիր բառագանձը՝ ավելի քան 100 հզ. բառահոդված։ Ուշագրավ է նաև նրա «Տաղարան» (1727 թ.) ժողովածուն, որի բանաստեղծությունների մի մասը, որպես շարական, Սեբաստացու երաժշտությամբ, երգում են ցայսօր։ Լավագույն ձեռագրերի համեմատությամբ հրատարակել է Աստվածաշունչ (1733–35 թթ.), կազմել է նաև «Ավետեաց երկրի աշխարհացոյցը» (1746 թ.)։
Վախճանվել է 1749 թվականի ապրիլի 27-ին, Վենետիկի Սուրբ Ղազար կղզիու իր կառուցած վանքում:


Նույն հեղինակի հրատարակություններ

Գիրք քրիստոնէականի վարդապետութեան

  / 0
Տարեթիվ: 1771
Բաժին: Գրքեր
Դիտումներ: 843

Մխիթար Սեբաստացի

Մեդիափաթեթ

 5 / 1
Տարեթիվ: 2017
Բաժին: Մեդիափաթեթ
Դիտումներ: 2439
Մխիթար Սեբաստացու մասին Աննա Պետրոսյան, Բոլոր ժամանա

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ