Գուրգեն Մահարի
Գուրգեն Գուրգեն Մահարին ծնվել է 1903 թվականի օգոստոսի 1-ին /նոր տոմարով՝ 14-ին/ Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում ուսուցիչ, նշանավոր Արմենական գործիչ Գրիգոր Աճեմյանի ընտանիքում։ Բանաստեղծ է , արձակագիր,գրականագետ: Մահարու տոհմական ազգանունը Մուրադխանյան է։ Գորգավաճառությամբ զբաղվող նրա նախնիները սերում են Պարսկաստանից։ Վանում նրանք կնքվել են Աճեմյան ազգանունով, որ կազմված է աջեմ կամ աջամ բառից, որ արաբերեն նշանակում է օտարածին։
1954-1969 թթ. Գ. Մահարին ապրել և ստեղծագործել է Երևանում։ Այդ տարիներին նա գրել է իր ամենահայտնի ստեղծագործությունները՝ «Ծաղկած փշալարեր» վիպակ-հուշագրությունը (հրատարակվել է 1986 թ. Բեյրութում, այնուհետև՝ 1988 թ. Երևանում) և «Այրվող այգեստաններ» վեպը (1966 թ.)։ 1959 թ. լույս է տեսնում Գ. Մահարու «Հնձաններ» բանաստեղծությունների, 1962 թ.՝ «Լռության ձայնը» պատմվածքների ժողովածուները։ Գ. Մահարին գրել է նաև «Մարդը՝ մարդուն...», Կոմիտասին նվիրված «Երգ մահու և անմահության» թատերգությունները, «Չարենց նամե» (1968 թ.), «Այս հմուտ, հանճարեղ լոռեցին» (1971 թ.), «Վիլյամ Սարոյանի հետ» (1960), «Արծիվ Նաիրի» (1960), «Վարդան Աճեմյանի հետ» (1966), «Ակսելյան քանդակներ» դիմանկարանյին-հուշագրական գրքերը։
Գ. Մահարին մահացել է 1969 թվականի հունիսի 17-ին Լիտվայի Պալանգա առողջարանական քաղաքում։