Copyright 2021 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Արամ Պաչյան

Արամ Պաչյան

Արամ Պաչյանը (Սևակ Հակոբի Թամամյան), արդի հայ արձակագիր,  ծնվել է 1983 թվականի մարտի 19-ին, Վանաձորում, բուժաշխատողների ընտանիքում։ Հայրը ճանաչված վիրաբույժ Հակոբ Ղուկասի Թամամյանն է, ով 1988-1994 թվականներին կամավոր և գործուղումով մեկնել է ՀՀ Գորիսի, Մեղրիի, Ճամբարակի, Նոյեմբերյանի, Արցախի Հադրութի, Շահումյանի շրջաններ, Գետաշենի ենթաշրջան, Ստեփանակերտի հիվանդանոցներում, կենտրոնական և ռազմադաշտային շարժական հոսպիտալներում բուժել և վիրահատել է վիրավոր ազատամարտիկների ու խաղաղ բնակիչների։

1999-2004 թվականներին Պաչյանը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ 2002 թվականին Բրիտանական Արևելք-Արևմուտք Կենտրոնի կողմից կազմակերպված «Նախադեպային իրավունքը և Մարդու Իրավունքների Պաշտպանության Եվրոպական Կոնվենցիան» սեմինարներին ակտիվ մասնակցության համար արժանացել է «British East West Center and Center of Comparative Jurisprudence» հավատարմագրին։ 2003 թվականին մասնակցել է Ամերիկյան իրավաբանների Ասոցիացիայի կողմից կազմակերպված «Քաղաքացիական պատերազմների ընթացքում կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությունը» թեմայով «Philip C Jessup» անվան միջազգային մրցախաղին՝ ճանաչվելով որպես լավագույն բանախոս։ 2004-2006 թվականներին ծառայել է Հայաստանի Զինված Ուժերում։ Պատմվածքները, էսսեները պարբերաբար տպագրվել են գրական մամուլում՝ («Գրական թերթ», «Գրեթերթ», «Եղիցի Լույս», «Նարցիս» գրական հանդես, «Ինքնագիր» գրական հանդես)։ 2008 թվականին «Թափանցիկ Շշեր» պատմվածքի համար արժանացել է «Գրեթերթ»-ի ամենանամյա մրցանակին։ 2009 թվականին «Ռոբինզոն» պատմվածքի համար կրկին արժանացել է «Գրեթերթ»-ի ամենանամյա մրցանակին։ 2009 թվականին «Աշխատանք, Աշխատանք» և «Շախմատային Նովել» պատմվածքների համար արժանացել է «Նարցիս» գրական-գեղարվեստական մշակութային հանդեսի մրցանակին։ 2010 թվականին «Actus Tragicus» էսսեի համար արժանացել է «Գրեթերթ»-ի ամենանամյա մրցանակին։

2010 թվականին Պաչյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ՝ 2009 թվականին գրական մամուլում տպագրած պատմվածքների շարքի համար։

2012 թվականին 106.5 Լրատվական ռադիոյով վարել է «Գրադարանում Արամ Պաչյանի հետ» հեղինակային հաղորդաշարը։

2015 թվականին՝ «2013-14 թթ. Լավագույն Արձակ Ստեղծագործության համար» արժանացել է «Անդին» գրական ամսագրի մրցանակին։

2015 թվականին «ԹՈւՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում վարել է գրելու և գրականության դասընթաց։

Արամ Պաչյանի դեռևս անտիպ «P/F» վեպի տեքստերի հիման վրա 2015 թվականի Փետրվարի 22-ին «DILIJAN CHAMBER MUSIC»-ի շրջանակներում ԱՄՆ-ի Լոս Անջելոս քաղաքի «Zipper Hall» սրահում կատարվել է շվեյցարաբնակ կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանի վոկալի, ջութակի և հարվածային գործիքների համար գրված «Pachyan Fragments» ստեղծագործությունը։

2016 թվականին Պաչյանին նկարահանել է Նիդերլանդական հայտնի VPRO հեռուստաընկերությունը՝ «Offline is the new luxury (VPRO backlight)» վավերագրական ֆիլմում։

ԱՄՆ-ի Այովայի համալսարանի «Գրողների Միջազգային Ծրագրի» 2018թվականի շրջանավարտ։

 


Նույն հեղինակի հրատարակություններ

Թափանցիկ շշեր

Պամվածք

  / 0
Բաժին: Գրքեր
Դիտումներ: 47
Սկզբանղբյուրը՝ Գրեթերթ

Մի քիչ մոխիր

Էսսե

  / 0
Բաժին: Գրքեր
Դիտումներ: 90
Սկզբանղբյուրը՝ Գրեթերթ

Օվկիանոս

Պատմվածքներ, էսսեներ

  / 0
Տարեթիվ: 2014
Բաժին: Գրքեր
Դիտումներ: 64
«Օվկիանոս» ժողովածուն ներառում է արդի հայ արձակի

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ