Երևակում եմ դասավանդողի կյանքի իմ հետքը
Հոդվածներ, վերլուծություններ, թարգմանություն-փոխադրություններ
- Բաժին: Գրքեր
- Հեղինակ: Յուրա Գանջալյան
- Հրատարակիչ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
- Էջեր: 259
- Լեզու: Հայերեն
- Տարեթիվ: 2016
- PDF: Երևակում եմ դասավանդողի կյանքի իմ հետքը
- Աղբյուրը: Կարդալ այստեղ
- Նոթ: Հոդվածներ 2008-2016 թթ
Դիտումներ: 3107
Հավելյալ
Հեղինակի կողմից
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 26 ուսումնական տարիներ եմ անցկացրել որպես անգլերենի դասավանդող: Աշխատանքային գործունեության ամբողջ ժամանակահատվածում կրթահամալիրը իմ մասնագիտության մեջ նորանոր բացահայտումներ անելու, ինքնակրթվելու, ստեղծագործելու լայն հնարավորություններ է տվել: Շնորհակալ եմ մեր մանկավարժական «Դպիր» էլեկտրոնային ամսագրին, որտեղ պարբերաբար հրապարակվել են իմ հոդվածները, և հիմա, երբ արդեն տարբեր տարիների ընթացքում հրապարակումների քանակը զգալիորեն մեծացել է և երբեմն դժվար է լինում գտնել տվյալ պահին ինձ անհրաժեշտ հոդվածը, որոշեցի խմբավորել բոլորն ըստ ուղղվածությունների և հանձնել մեր մեդիագրադարանին՝ էլեկտրոնային գիրք ստեղծելու համար: Կարծում եմ, որ այս էլեկտրոնային գիրքը կերևակի իմ աշխատանքային կյանքի հետքը:
Գիրքը մեծ ակնածանքով պարուրված հարգանքի, սիրո ու երախտագիտության տուրք է Մխիթար Սեբաստացուն, որի անունն է կրում մեր կրթահամալիրը: Մխիթար Աբբահոր մեծ առաքելության մասին իմ հոդվածը գրքի առաջնորդողն է: