Մարդիկ, որ ոգեշնչում են մեզ
by Նունե Այդինյան
«Մարդիկ, որ ոգեշնչում են մեզ» նախագիծը ներկայացնում է 8 հարցազրույց սեբաստացի
համայնքի՝ իրենց բնագավառում վստահություն վայելող և հաջողությունների հասած
ներկայացուցիչների հետ, որ համավարակի, պատերազմի պարտությունից հետո
հուսալքության պայմաններում մոտիվացնում և ոգեշնչում են մեզ: Հարցազրույցները վերցվել
են կրթահամալիրի սովորողներ Արամ Պետրոսյանից, որ զբաղվում է լսողական խնդիրներ
ունեցող մարդկանց կյանքի բարելավմամբ, Իլոնա Սահակյանից, որ իրականացնում է
կրթական հեղափոխություն և խաղաղության դեսպան է, Տիգրան Սերոբյանից, որ
ծրագրավորող է և մտածում է առաջընթացի մասին, կրթահամալիրի հիմնադիր
Աշոտ Բլեյանից, որ կերտել է «Նոր Ուղի» քաղաքացիական նախաձեռնությունը,
շրջանավարտներ Էրիկ Սահակյանից, որ անցել է պատերազմի բովով, Լուսինե Մլքե-Գալստյանից, որ ստեղծել է «Տիեզերք» ֆոլք-բենդը և ձգտում է ազնիվ լինել,
դասավանդողներ Իրինա Ապոյանից, որ մարդկանց սրտերի տիրակալն է,
Վիգեն Ավետիսից, որ մտածում էր ոչնչացումից փրկել Շուշիի մշակութային ժառանգությունը:
Մինչ փաթեթով հրապարակելը տեղի ունեցան փոփոխություններ յուրաքանչյուրի կյանքում,
ինչը նշանակում է, որ մեզ ոգեշնչող առաջին ութնյակը աշխատասեր և արժանի մարդկանց
համախումբ է: Տիար Բյեյանը ձեռնամուխ եղավ Գագարին նախագծի իրականացմանը, Արամ Պետրոսյանն ընդունվեց Դիլիջանի միջազգային դպրոց, Տիգրան Սերոբյանն ընդունվեց
Երևանի պետական համալսարան, Էրիկ Սահակյանը՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի բիզնես բաժին և Չինաստանի Դալյանի լեզվաբանական համալսարան, «Տիեզերք» բենդը նոր համերգների մասնակցեց, Իրինա Ապոյանը որակավորման դասընթացների մասնակցեց և
ստացավ վկայական:
Category: Գրքեր