Երազ օրեր
Հեղինակ: Շանթ Լևոն
Բաժին: Գրականություն
Կարգ: Վեպ
Լեզու: Հայերեն
Էջեր: 9
Աղբյուր: Աղբյուր
ԹղթայինPDF: Երազ օրեր
Արթնցածիս պէս պատուհան վազեցի։ Թէեւ արեւը բաւական բարձր էր, սակայն սենեակս դեռ բոլորովին շուքի ու զովութեան մէջ էր։ Տուներնիս լեռան լանջին է փակած, ուրկէ քանի մը ծերունի ծառեր իրենց ստուերներուն ուռկանը վրանիս կնետեն։