Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Բերտրան Ռասել

Բերտրան  Ռասել

Բերտրան Արթուր Ուիլյամ Ռասսել (անգլ.՝ Bertrand Arthur William Russell, 3rd Earl Russell, 1872 թ. մայիսի 18 - 1970 թ. փետրվարի 2), անգլիացի մաթեմատիկոս, փիլիսոփա և հասարակական գործիչ։ Խոր հետք են թողել 20-րդ դարի փիլիսոփայական, տրամաբանական, մաթեմատիկական և բնագիտական մտքի զարգացման վրա։ Դևիդ Հյումի փիլիսոփայական հայացքների հետևորդ էր։ Ստեղծել է տրամաբանական ատոմիզմի կոնցեպցիան և մշակել է դեսկրիպցիաների տեսությունը։ Հայտնի է որպես հակաֆաշիստական և հակառազմական շարժումների ակտիվ կազմակերպիչ։

Ռասելը Պագոուշյան շարժման նախաձեռնողներից մեկն էր, Ռասել-Այնշթայն մանիֆեստի համահեղինակը։ 1963 թ. ստեղծել է «Խաղաղության հիմնադրամը»։ Ժան-Պոլ Սարտրի հետ համատեղ կազմակերպել է Վիետնամում ԱՄՆ հանցագործությունները հետաքննող միջազգային ատյան։

1950 թ. ստացել է գրականության Նոբելյան մրցանակը «…ի նշան ճանաչման իր բազմաթիվ և նշանակալից ստեղծագործությունների, որոնցում նա պաշտպանում է հումանիստական իդեալները և մտքի ազատությունը»։

Հեղինակ է բազմաքանակ քաղաքական հետազոտությունների, որոնք վերաբերում են դեմոկրատիային, մյուս քաղաքական ռեժիմներին, ազատության տեսություններին. մեծ ուշադրություն է դարձրել մարքսիզմի ուսմունքին։ Հայերեն թարգմանվել են Ռասելի «Փիլիսոփայության պրոբլեմները» երկը։


Նույն հեղինակի հրատարակություններ

Ազատամտությունը և պաշտոնական քարոզչությունը

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1033
Թարգմանիչ՝ Գևորգ Հակոբյան

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ