Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Բերնար Վերբեր

Բերնար  Վերբեր

 

Բերնար Վերբեր, (ֆր.՝ Bernard Werber, սեպտեմբերի 18, 1961, Թուլուզ), գիտաֆանտաստիկ ժանրի ֆրանսիացի ժամանակակից գրող, փիլիսոփա։ Գրական գործունեությունն սկսել է 1990-ականներից։ Վարժարանում սովորելու տարիներին Վերբերը միանում է վարժարանի «Բերկրանք» թերթի խմբագրմանը, գրում է կոմիկսների սցենարներ։ 1978-ին, վարժարանն ավարտելուց հետո, սկսում է գրել իր «Մրջյունները»։ Գրքի սկզբնաղբյուրը հանդիսացավ հերթական 7 էջանոց սցենարը (խմբագիր՝ Ֆաբրիցիո Կոժե), գրողը որոշեց այն ընդլայնել և ստեղծել ծավալուն վեպ։ Այս պահից սկսած Վերբերը իր համար օրվա «ծրագիր» մշակեց. ամեն օր առավոտյան 4 ժամ աշխատանք (8։ 00-ից 12։ 00), ինչ էլ որ լինի, անգամ արձակուրդին։ Օրվա այս ծրագիրը լավ գաղափար էր, մանավանդ, երբ երիտասարդն ընդունվեց Թուլուզի համալսարան, որտեղ նա պլանավորել էր իրավագիտություն սովորել։ Սկզբնական շրջանում գրողը այստեղ էլ խնդիրներ ունեցավ, որի արդյունքը քննության ձախողումն էր։

Վերբերը շարունակում էր զբաղվել «Բերկրանքի» խմբագրմամբ։ Սկսում է զարգացնել իր ստեղծագործությունների կառուցվածքը, որոնք բառի բուն իմաստով էր կառուցվածք՝ բաղկացած էր գծագրերից, նրանց լրացնող և միացնող թվերից և սլաքներից։

1980-ին գրողը մասնակցում է դասընթացի Թուլուզի Կրիմինոլոգիայի ինստիտուտում, հաճախ այցելում է տեղական դատավարությունների, դատական նիստերի, որպեսզի գտներ թեմաներ իր դետեկտիվ պատմությունների համար։

Երկրորդ անգամ առաջին կուրսում սովորելիս միացավ թատերախմբի, որտեղ սակայն այդպես էլ ոչինչ չբեմադրվեց։ Նույն տարում ընկերոջ հետ մեկնում է ԱՄՆ՝ զբոսաշրջելու, սակայն ճանապարհորդությունը վերածվում է իսկական աղետի. խաղատանը պարտվում են մեծ չափի գումար, և տղաները 2 այս ամիսն անցկացնում են ընդամենը 2000 ֆրանկով։

1982-ին Բերնար Վերբերը թողնում է ուսումը և տեղափոխվում է Փարիզ, և սկսում է լրագրությամբ զբաղվել Բարձրագույն լրագրության դպրոցում։ Բացահայտում է Ֆիլիպ Դիկին, ով մեկ կրակոցով փոխում է նրա գրականագիտական պատկերացումները։

2015 թվականի ապրիլին գրողը այցելեց Հայաստանը, որտեղ «Գրական տապան» ամենամյա միջազգային փառատոնի շրջանակներում:


Նույն հեղինակի հրատարակություններ

Բացարձակ և հարաբերական գիտելիքի հանրագիտարան

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1091
Թարգմանիչ՝ Հասմիկ Ղազարյան

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ