Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Այզեկ Ազիմով

Այզեկ  Ազիմով

Իսահակ Ազիմով, Այզեկ Ազիմով (հունվարի 2, 1920[1][2], Պետրովիչի[2][3][4][5] - ապրիլի 6, 1992[6], Նյու Յորք և Բրուքլին[7]) ամերիկացի գրող-ֆանտաստ, կենսաքիմիկոս, գիտաֆանտասիկ գրքերի հեղինակ։ Ծնվել է Պետրովիչի ավանում, հրեայի ընտանիքում։ 1923 թվականին ծնողները տեղափոխվել են ԱՄՆ, որտեղ Ազիմովն ավարտել է Կոլումբիայի համալսարանը։ Կրթությամբ կենսաքիմիկոս է։ Կենսաքիմիական հետազոտությունների համար ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Առավել հայտնի են ռոբոտների մասին նրա գրքերը, այդ թվում՝ «Ես, Ռոբոտս» (I, Robot, 1950), «Պողպատյա քարանձավները» եռագրությունը (The Caves of Steel, 1954), «Մերկ արևը» (The Naked Sun, 1957) և «Արշալույսի ռոբոտները» (The Robots of Dawn, 1983) երկերը։ Արհեստական բանականության ստեղծման բնագավառում աշխատող բազմաթիվ գիտնականներ ընդունում են նրա ստեղծագործությունների ազդեցությունը։

Ազիմովի այլ ֆանտաստիկ ստեղծագործությունների մեջ առանձնանում է «Հիմնավորման եռագրությունը» (The Foundation Trilogy, 1964), որը պատկերում է գալակտիկական կայսրության անկումը։

Աչքի է ընկել նաև գիտահանրամատչելի երկերով, որոնցից են «Ազիմովի բնագիտության ուղեցույցը» (Asimov's Guide to Science, 1972), «Արտերկրային քաղաքակրթությունները» (Extraterrestrial Civilizations, 1979), «Ուսումնասիրելով Երկիրն ու Տիեզերքը» (Exploring the Earth and the Cosmos, 1982)։

Ազիմովը գրել է նաև մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, ֆիզիոլոգիայի մասին գրքեր։ Հեղինակ է շուրջ 500 գրքի։


Նույն հեղինակի հրատարակություններ

Անսպասելի հաղթանակ

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 957
«Անսպասելի հաղթանակ», ամերիկացի գրող-ֆանտաստ և կենս

Եվ եղավ խավար

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1404
«Եվ եղավ խավար» պատմվածքի հեղինակն է ամերիկացի ֆ�

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ