Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Բորիս Շտերն

Բորիս  Շտերն

Բորիս Գեդալյեւիչ Շտերն (14 փետրվարի 1947, Կիեւ — 6 նոյեմբերի 1998, նույն տեղում) — ուկայինացի գրող-երեւակագիր. ԽՍՀՄ գրողների միության անդամ (1988). «Բրոնզե խխունջ» («Бронзовая улитка») եւ Թափառական («Странник») մրցանակների դափնեկիր։ 

Բանվոր է աշխատել Սուրգուտում եւ Նիշնեվարտովսկում։ Տեղափոխվել է Օդեսսա։ Ավարտել է Օդեսսայի պետական համալսարանի բանասիրական բաժինը։ 
1971 թվականին ուղարկել է իրառաջին վիպակը Բորիս Ստրուգացկուն եւ արժանացել նրա հավանության։ Առաջին պատմվածքը («Психоз» զվարճապատումը) հրապարակվել է 1975 թվականին։ Քիչ հայտնի հեղինակի երկերը գրավում են Բորիս Խազանովի ուշադրությունը եւ Շտերնը սկսում է համագործակցել «Химия и жизнь» հանդեսի հետ։ 1976-ից եւ մինչեւ 1980-ականների վերջը նա տպագրել էր մի քանի գիտա-երեւակագրական պատմվածքներ․ «Ձեռածումներ» (1976), «Տունը» (1980), «Ո՞ւմն է մոլորակը» (1980) եւ ուրիշները։ 
1990-ականների սկզբից Բորիս Շտերնը սկսում է ավելի շատ տպագրվել։ Ընդլայնվում է նրա գրական ընդգրկույթը․ նա դիմում է հեքիաթների, երգիծանքի, հասարակական եւ իրապաշտական արձակի տեսակներին։ Այդ փուլի առավել հայտնի երկերից են «Դինոզավրի նոթերը» վիպակը, ինչպես նաեւ քննիչ Բել Ամորի արկածների մասեին պատմվածքների շարքի շարունակությունը։ 
Լույս են տեսնում Բորիս Շտերնի «Ո՞վ է այնտեղ», «Սիրո ձուկը» () եւ այլ ժողովաձուները։ Հրատարակվում է «Եթովպացին» վեպը, որն արժանանում է «Բրոնզե խխունջ» մրցանակին։ Սակայն 1998 թվականին նա հանկարծամահ է լինում։ Բել Ամոր քննիչի մասին «Առա՛ջ, ձիանոց վեպը» լույս տեսավ արդեն հեղինակի մահից հետո։
Բորիս Շտերնը «Մեկնարկ» («Старт») մրցանակի դափնեկիր է՝ «Ո՞ւմն է մոլորակը» ժողովածուի համար, ճանաչվել է Եւրոպային լավագույն երեւակագիր (իրենից առաջ Արեւելյան Եւրոպայում այդ պատվին արժանացել էին միայն Ստրուգացկի եղբայրները եւ Ստանիսլավ Լեմը։ 1999 թվականին Ռուսաստանի երեւակագիրների «Թափառականը» համաժողովում գրողին ետմահու շնոհրվել է «Երեւակագրույթան ասպետ» («Паладин фантастики») մրցանակը։ 
 


Նույն հեղինակի հրատարակություններ

Խելագար արքան

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1032
«Խելագար արքան» արհեստական բանականության օգնությա�

Ո՞ւմն է մոլորակը

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 777
«Ո՞ւմն է մոլորակը» Բորիս Շտերնի պատմվածքն է։ Գոյութ

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ