Copyright 2020 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Էդուարդ Ուսպենսկի

Էդուարդ  Ուսպենսկի

Էդուարդ Ուսպենսկի (ռուս.՝ Эдуард Успенский, 22 դեկտեմբերի, 1937, Եգորևսկ, Մոսկվայի շրջան, ԽՍՀՄ, Ռուսաստան), խորհրդային գրող, մանակագիր։ Նա հեղինակ է հայտնի մուլտհերոսների ստեղծողն է, ինչպիսիք են Կոկորդիլոս Գենան, Չեբուրաշկան, Մատրոսկին կատուն, Քեռի Ֆյոդորը, փոստատար Պեչկինը։ «Քաղաքացիական ուժ» քաղաքական խորհրդի անդամ։

Էդուարդ Ուսպենսկին, կրթություն ստանալով Մոսկվայի ավիացիոն ինստիտուտում և դառնալով ինժեներ, կյանքում իր ապրուստն ապահովել է մուլտֆիլմերի համար սցենարներ և հերոսներ ստեղծելով։ Մանկական գրքերից բացի նա գրել է թատերական տեքստեր և բանաստեղծութուններ։

Սկզբնական շրջանում նա գրել է հումորային պատմվածքներ, որոնք միանշանակ կերպով չեն ընդունվել հասարակության կողմից։ 1966 թվականին լույս է տեսնում նրա հումորային պատմվածքների հավաքածուն՝ ռուս.՝ «Четверо под одной обложкой» վերնագրով, որում ներառված էին Արկադի Արկանովի, Գրիգորի Գորինի, Ֆելիքս Քանդելի ստեղծագործությունները։ Նույն թվականին լույս է տեսնում հեղինակի առաջին արձակ ստեղծագործությունը՝ Չեբուրաշկայի մասին պատմող առաջին գիրքը՝ «Չեբուրաշկան և նրա ընկերները»։

Քեռի Ֆյոդորի մասին պատմող նրա առաջին ստեղծագործությունը՝ «Քեռի Ֆյոդորը, կատուն և շունը», հրատարակվել է 1974 թվականին։ Գրքի գլխավոր հերոսը 6-ամյա Ֆյոդորն է, ում կոչում են Քեռի Ֆյոդոր՝ նրա ինքնուրույնության համար։ Այն բանից հետո, որ նա տանն ապաստան էր տվել անտուն կատվին՝ Մատրոսկինին, իսկ ծնողները դեմ էին դրան, տղան որոշում է հեռանալ տանից։ Նա Մատրոսկինի և Շարիկ անունով շան հետ տեղավորվում են Պրոստոկվաշինո գյուղում գտնվող լքված տանը։ Գրքի հիման վրա նկարահանվել են խորհրդային 3 մուլտֆիլմեր՝ «Երեքը Պրոստոկվաշինոյից», «Արձակուրդները Պրոստոկվաշինոյում» և «Ձմեռը Պրոստոկվաշինոյում»։

Ուսպենսկին եղել է «Նվիրական երազանք» (ռուս.՝ «Заветная мечта») մրցանակաբաշխության նախագահ։ 1968 թվականին Ուրախների և հնարամիտների ակումբի բարձրագույն խմբի առաջին խաղերի ժամանակ նույնպես եղել է ժյուրիի անդամ։

Նա հեղինակ է այնպիսի հեռուստահաղոդումների, որոնցից է՝ «Բարի գիշեր, երեխաներ» (ռուս.՝ «Спокойной ночи, малыши!»)։

2010 թվականին արժանացել է Կոռնեյ Չուկովսկու անվան մրցանակին՝ մանկագիրների համար նախատեսված մրցանակ։


Նույն հեղինակի հրատարակություններ

Քեռի Ֆյոդորը, կատուն և շունը

  / 0
Բաժին: Մանկական
Դիտումներ: 945
«Քեռի Ֆյոդորը, կատուն և շունը» ռուս գրող, սցենարիստ

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ