Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Յասունարի Կավաբատա

Յասունարի  Կավաբատա

Յասունարի Կավաբատա (ճապ.՝ 川端 康成, հունիսի 11, 1899[1][2], Օսակա - ապրիլի 16, 1972[2], Ձուսի[3]), ճապոնացի գրող, 1968 թվականի Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Ճապոնիայի արվեստների ակադեմիայի անդամ (1953)։

Յասունարի Կավաբատան ծնվել է 1899-ին բժշկի ընտանիքում։ Վաղ հասակում կորցնելով ծնողներին՝ Յասունարի Կավաբատան ապրում է պապի հետ։ Երբ տասնվեց տարեկան է դառնում, մահանում է նաև պապը։ Այդ նույն տարում տպագրում է իր առաջին ստեղծագործությունը, որը կոչվում էր «Տասնվեցամյա պատանու օրագիրը»։ 1920-ին Կավաբատան ընդունվում է Տոկիոյի համալսարանի անգլիական բաժանմունքը, սակայն մեկ տարի անց տեղափոխվում է անգլիական գրականության բաժանմումք։ Նույն ժամանակ էլ «Սինտյո» («Նոր հոսանք») ամսագրում տպագրվում է նրա «Պատերազմում ընկած հիշատակի պատկերներ» պատմվածքը։ 1924-ին՝ համալսարանն ավարտելուց հետո, Կավաբատան մասնակցում է «Բունգեյ ձիդայ» («Գրական դարաշրջան») ամսագրի ստեղծմանը, որն իր շուրջն էր համախմբել, այսպես կոչված, նեոսենսուալիստներին։


Նույն հեղինակի հրատարակություններ

Լեռան հառաչանքը

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 889
«Լեռան հառաչանքը» ճապոնացի գրող Յասունարի Կավաբատա

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ