Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Ջեյմս Ջոյս

Ջեյմս  Ջոյս

Ջեյմս Ջոյս (անգլ.՝ James Augustine Aloysius Joyce, իռլանդերեն՝ Séamas Seoige, փետրվարի 2, 1882, Դուբլին - հունվարի 13, 1941, Ցյուրիխ), իռլանդացի գրող։

Հեղինակել է «Ուլիս» (1922), «Ֆիննեգանի հոգեհացը» (1939), «Երիտասարդ արվեստագետի դիմանկարը» (1916) վեպերը, «Դուբլինցիներ» (1914) նովելների ժողովածուն, բանաստեղծություններ, «Ջակոմո» հոգեբանական էսսեն (1914):

 

Ջեյմս Ջոյսը ծնվել է 1882 թվականի փետրվարի 2-ին Դուբլինի Ռաթգար արվարձանում՝ Ջոն Ստանիսլոս Ջոյսի և Մարի Ջեյն Մուրեյի ընտանիքում։ Մկրտվել է փետրվարի 5-ին Տիրանուրի ՝ Սուրբ Հովսեփ եկեղեցում (իռլ.՝ Tír an Iúir), Պատվելի Ջոն Օ’Մուլոյի կողմից։ Ֆիլիպ և Էլեն Մքքենները նրա կնքահայրն ու կնքամայրն էին։ Ջոյսը 10 երեխաներից ավագն էր. նրա եղբայր-քույրերից երկուսը մահացել էին տիֆից։ Հայրական ընտանիքը՝ ծագումով Քորքից, ժամանակին աղի և կիտրոնի գործի սեփականատեր են եղել։ Ջեյմսի և՛ հայրը, և՛ հայրական պապիկը երկուսն էլ ամուսնացել են հարուստ ընտանիքների ժառանգների հետ. թեպետ ընտանիքի հավակնոտ նախահայր՝ Ջոն Շոուն (իռլ.՝ Seán Mór Seoighe) քարտաշ-որմնադիր էր՝ Քոնեմարայից[12]։ 1887 թվականին նրա հայրը նշանակվում է որպես հարկահավաք (սեփականության հարկահավաք) Դուբլինյան Ընկերության կողմից։ Ընտանիքը հետագայում տեղափոխվում է Դուբլինին կից 19 կմ հեռավորության վրա գտնվող փոքրիկ շքեղ Բրեյ քաղաքը։ Այս Ժանակահատվածում է, որ շան հարձակման պատճառով Ջոյսի մոտ ձևավորվում է կինոֆոբիա։ Նա նաև տառապում էր կերաունոֆոբիայով, քանի որ նրա չափազանց սնահավատ մորաքույրը ամպրոպը նկարագրում էր որպես Աստծո ցասման նշան:


Նույն հեղինակի հրատարակություններ

Կրկնակը

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1318
«Կրկնակը» իռլանդացի գրող Ջեյմս Ջոյսի «Դուբլինցի�

Հանդիպում

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 865
«Հանդիպում» իռլանդացի գրող Ջեյմս Ջոյսի «Դուբլին�

Հողը

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1154
«Հողը» իռլանդացի գրող Ջեյմս Ջոյսի «Դուբլինցիներ�

Մեռյալները

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1804
«Մեռյալները» իռլանդացի գրող Ջեյմս Ջոյսի «Դուբլի�

Ջեյմս Ջոյս

Մեդիափաթեթ

  / 0
Տարեթիվ: 2017
Բաժին: Մեդիափաթեթ
Դիտումներ: 553
  Հանդիպում (Նովել) Արաբի (նովել) Էվելին (Նովել)

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ