Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Ռոբերտ Լուիս Ստիվենսոն

Ռոբերտ Լուիս  Ստիվենսոն

Ռոբերտ Լուիս Ստիվենսոն (անգլ.՝ Robert Louis Stevenson, նախապես Robert Lewis Balfour Stevenson; նոյեմբերի 13, 1850, Էդինբուրգ - դեկտեմբերի 3, 1894, Վաիլիմա), շոտլանդացի արձակագիր և բանաստեղծ, աշխարհահռչակ արկածային վեպերի հեղինակ, անգլիական նեոռոմանտիզմի ներկայացուցիչ։ Այժմ Սթիվենսոնը աշխարհում 26 ամենաշատ թարգմանվող հեղինակների շարքում է։ Նա դեռ կենդանության տարիներին է հասցրել մեծ ճանաչում ձեռք բերել։

1857 թվականի սեպտեմբերից մինչև 1859 թվականի հոկտեմբեր Սթիվենսոնը գնում է Հենդերսոնի դպրոց, բայց առողջական վատ վիճակի պատճառով շատ է բացակայում, որոնք լրացվում են մասնավոր ուսուցիչների միջոցով։ 1861 թվականից հաճախել է Էդինբուրգի ակադեմիա, որը անկախ ու առանձին դպրոց էր տղաների համար։

1864 թվականից սովորել է Էդինբուրգում գտնվող Ռոբերտ Թոմսոնի մասնավոր դպրոցում։ 1867 թ. Սթիվենսոնը ընդունվում է Էդինբուգի համալսարան: Ընդունվելով Էդինբուրգի համալսարան՝ Սթիվենսոնը սովորում է ինժեներության գծով՝ շարունակելով ընտանեկան մասնագիտությունը՝ փարոսների նախագծում։ Բայց հետագայում փոխում է ֆակուլտետը և 1875 թվականին ավարտում է համալսարանը՝ իրավաբանություն մասնագիտությամբ։

Չնայած ծանր հիվանդությանը (թոքերի և բրոնխների տուբերկուլյոզ), Սթիվենսոնը շատ է ճանապարհորդել։ 1876 թվականից ընկերոջ՝ Ուիլյամ Սիմփսոնի հետ ճանապարհորդում է Բելգիայի և Ֆրանսիայի ջրային տարածքներով։ Այս ճանապարհորդության տպավորությունները հետագայում տեղ են գտնում «Ճանապարհորդություն երկրի ներսում» ակնարկային գրքում (1878)։


Նույն հեղինակի հրատարակություններ

Գանձերի կղզին

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1776
«Գանձերի կղզին» արկածային վեպ է կապված գանձեր�

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ