Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Շեքսպիր

Անգլիացի դրամատուրգ, բանաստեղծ Վիլյամ Շեքսպիրը համաշխարհային գրականության ամենախոշոր ներկայացուցիչներից է: Նրա ստեղծագործությունն Ուշ Վերածննդի եվրոպական դրամատուրգիայի գագաթն է:
  Վիլյամ Շեքսպիրը սովորել է ծննդավայրի քերականական դպրոցում, 1580-ական թվականների վերջերից տեղափոխվել է Լոնդոն, 1592 թ-ից եղել է «Լորդ-սենեկապետի ծառաները» (1603 թ-ից՝ «Թագավորական») թատերախմբի դերասան, 1599 թ-ից` «Գլոբուս» թատրոնի բաժնետեր և դերասան, նույն թվականին արժանացել է ազնվականի տիտղոսի: Մոտ 1612 թ-ին վերադարձել է ծննդավայր և ապրել այնտեղ մինչև կյանքի վերջը:
  Կենսագրական գրավոր փաստերի սակավության, հակասականության և անհամապատասխանության պատճառով որոշ ուսումնասիրողներ Շեքսպիրի ստեղծագործությունները վերագրել են  հայտնի այլ անձանց. հետագայում այդ վարկածները հերքվել են:
  Իր երկերը գրելիս Շեքսպիրն օգտվել է անտիկ աշխարհի, միջնադարի և Վերածննդի փիլիսոփայական, պատմագրական, գեղարվեստական գանձարանից, անգլիական բանահյուսությունից,  ժամանակի իրադարձություններից: Գրել է ոչ միայն դրամատիկական գործեր (37 պիես), որոնք նրա գրական ժառանգության մեծ մասն են, այլև քնարավիպերգական պոեմներ՝ «Վեներան և Ադոնիսը» (1593 թ.), «Լուկրեցիայի առևանգումը» (1594 թ.), «Սիրահարի տրտունջը» (1609 թ.) և այլն, որոնց հիմքում Վերածննդի դարաշրջանում լայնորեն տարածված պատմադիցաբանական թեմաներն են, և 154 սոնետ, որտեղ հեղինակն անձնական հույզերը միահյուսել է հասարակական ու փիլիսոփայական մտորումներին:
  Շեքսպիրի ստեղծագործության համակողմանի արժևորումն սկսվել է XVIII դարի վերջից և XIX դարի սկզբից, երբ հիմք է դրվել գրականագիտական նոր ճյուղի՝ շեքսպիրագիտության:

 


Նույն հեղինակի հրատարակություններ

Արքա Լիր

  / 0
Տարեթիվ: 2006
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1328

Համլետ

 5 / 1
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 978

Մակբեթ

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 882

Տիտոս անդրոնիկոս

  / 0
Տարեթիվ: 1983
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 640

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ