Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Ռաֆայել Իշխանյան

Լեզվաբան, գրականագետ, մատենագետ։ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր Ռաֆայել Ավետիսի Իշխանյանը ծնվել է 1922 թվականի մարտի 9-ին Երևանում:  Ծնվել է հեղափոխականներ Ավետիս Մելքոնի Կիրակոսյանի (գնդակահարվել է 1937 թ.) և Հայկանուշ Արսենի Իշխանյանի (1900-1933) ընտանիքում։ 1939 թ. ավարտել է Կրուպսկայայի անվան (այժմ՝ Նիկոլ Աղբալյան) դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ 1940 թ. զորակոչվում է բանակ, մասնակցում Հայրենական Մեծ Պատերազմին, վիրավորվում և գերի է ընկնում, գերությունից ազատվելուց հետո կրկին մասնակցում է ռազմական գործողություններին։ Պատերազմի ավարտից հետո զորացրվում է։ 1949 թ. ավարտում է Պետհամալսարանը։ 1954 թ. ավարտում է Մոսկվայի գրադարանային ինստիտուտը։ 1962 թ. պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն՝ «Ակսել Բակունց»։ 1973 թ. պաշտպանում է դոկտորական ատենախոսություն՝ «Հայ նոր գրականության լեզվի պատմություն»։ 1955-1963 թթ. աշխատել է Հանրային գրադարանում (այժմ Ազգային) ավագ գրադարանավար, ենթաբաժնի վարիչ, ապա բաժնի վարիչ, Մաշտոցի անվան մատենադարանում գիտական գրադարանի տնօրեն։ Դասավանդել է Հայաստանի հեռակա մանկավարժական ինստուտում։ 1963-1992 թթ. աշխատել է Պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և հայոց լեզվի պատմության ամբիոններում, դասավանդել է ժամանակակից հայոց լեզու, բարբառագիտություն, հայ գրականության լեզվի պատմություն։ 1991 թվականից մինչև կյանքի վերջը Հայաստանի ազգային գրադարանի տնօրենն էր և Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր։


Նույն հեղինակի հրատարակություններ

Երրորդ ուժի բացառման օրենքը

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 965
Սկզբնաղբյուրը՝ Գրապահարան կայքէջ

Մեր ինքնության գլխավոր նշանը

 5 / 1
Տարեթիվ: 1991
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 804

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ