Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Պատահական ընտրված գիրք

Մաթեմատիկա 1

Մաթեմատիկա 1

by Սոկրատ Մկրտչյան

Category: Դասագիրք


Վերջին ավելացված գիրքը

Մարդիկ, որ ոգեշնչում են մեզ

Մարդիկ, որ ոգեշնչում են մեզ

by Նունե Այդինյան

«Մարդիկ, որ ոգեշնչում են մեզ»  նախագիծը ներկայացնում է 8 հարցազրույց սեբաստացի  համայնքի՝ իրենց բնագավառում վստահություն վայելող և հաջողությունների հասած  ներկայացուցիչների հետ, որ համավարակի, պատերազմի պարտությունից հետո  հուսալքության պայմաններում մոտիվացնում և ոգեշնչում են մեզ: Հարցազրույցները վերցվել  են կրթահամալիրի սովորողներ Արամ Պետրոսյանից, որ զբաղվում է լսողական խնդիրներ  ունեցող մարդկանց կյանքի բարելավմամբ, Իլոնա Սահակյանից, որ իրականացնում է  կրթական հեղափոխություն և խաղաղության դեսպան է, Տիգրան Սերոբյանից, որ  ծրագրավորող է և մտածում է առաջընթացի մասին, կրթահամալիրի հիմնադիր  Աշոտ Բլեյանից, որ կերտել է «Նոր Ուղի» քաղաքացիական նախաձեռնությունը,  շրջանավարտներ Էրիկ Սահակյանից, որ անցել է պատերազմի բովով, Լուսինե Մլքե-Գալստյանից, որ ստեղծել է «Տիեզերք»  ֆոլք-բենդը և ձգտում է ազնիվ լինել,  դասավանդողներ Իրինա Ապոյանից, որ մարդկանց սրտերի տիրակալն է,  Վիգեն Ավետիսից, որ մտածում էր ոչնչացումից փրկել Շուշիի մշակութային ժառանգությունը: Մինչ փաթեթով հրապարակելը տեղի ունեցան փոփոխություններ յուրաքանչյուրի կյանքում,  ինչը նշանակում է, որ մեզ ոգեշնչող առաջին ութնյակը աշխատասեր և արժանի մարդկանց  համախումբ է: Տիար Բյեյանը ձեռնամուխ եղավ Գագարին նախագծի իրականացմանը, Արամ Պետրոսյանն ընդունվեց Դիլիջանի միջազգային դպրոց, Տիգրան Սերոբյանն ընդունվեց  Երևանի պետական համալսարան, Էրիկ Սահակյանը՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի բիզնես բաժին և Չինաստանի Դալյանի լեզվաբանական համալսարան, «Տիեզերք» բենդը նոր համերգների մասնակցեց, Իրինա Ապոյանը որակավորման դասընթացների մասնակցեց և  ստացավ վկայական:

Category: Գրքեր


Ամենադիտված գիրքը

Մայրենի 3

Մայրենի 3

by Սարգսյան Վ., Թորոսյան Կ., Խաչատրյան Հ., Ջիլավյան Ե.

Category: Դասագիրք


Չկա կազմ
Բաժին: Մեդիափաթեթ
Հրատարակիչ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Լեզու: Հայերեն
Տարեթիվ: 2023
Աղբյուրը: Աղբյուրը Տե՛ս այստեղ
Նոթ: Ուսումնական նախագիծ

Դիտումներ: 281

  / 0
ՎատԼավագույն 

Հավելյալ

Գրեց՝ Լուսինե Ալեքսանյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ը  այլընտրանքային (հեղինակային) մանկավարժություն իրականացնող բազմամյա փորձ ունեցող հանրակրթական ուսումնական հաստատություն է։ Կրթահամալիրն իրականացնում է նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական (արհեստագործական), արտադպրոցական (լրացուցիչ) կրթության ծրագրեր։ Կրթահամալիրի երաժշտության ուսումնական կենտրոնի, Լիսիցյան ծեսերի կենտրոնի և Ծեսերի լաբորատորիայի նախաձեռնությամբ վերջին չորս տարում մշակվել է ազգային հարսանիքի ծես ու իրականացվել է մեկ տասնյակի չափ իսկական  հարսանիքներ, որոնց որպես ուսումնական նախագծեր մասնակցել են հարյուրավոր մանկավարժական աշխատողներ, տարատարիք սովորողներ, ուսանողներ, հարսանիքի այլ մասնակիցներ։ Բոլոր աշխատանքները իրականացվել են կրթահամալիրի արհեստանոցներում, կենտրոններում, կրթահամալիրի միջոցներով։ 

ԻՍԿԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔԻ ԱՐԴԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ-ՀԱՆՐԱՅՆԱՑՎԱԾ ՕՐԻՆԱԿՆԵՐ՝ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ և ՃԱՇԱԿԻ ՀԻՄՔՈՎ 

Սմբատ Պետրոսյան և Սեդա Վիրաբյան   Սմբատ Պետրոսյան և Սեդա Վիրաբյան Շամիրամ Պողոսյան և Արա Աղաջանյան Ծիսական հարսանիք Աշտարակում Խորեն և Լուսինե Հազարումյաններ Տաթև և Միքայել Ղազարյաններ  Ջուլի Ղազարյան և Արսեն Ավետիսյան Լիլիթ Յախինյան և Սամվել Թամազյան Աննա Թամրազյան և Թոմ Կիրակոսյան Նանե Բագրատունի և Վարազդատ Իգիթյան  

ԾԵՍԻ ՀԱՆՐԱՅՆԱՑՄԱՆ ՄՈԴԵԼ  Ծեսով ուսուցում  

Ազգագրության ամառային ճամբար  Հարսանեկան արտագնա ճամբար  Համագործակցում ենք Երևանի, Հայաստանի, սփյուքի մի շարք դպրոցների, ստեղծագործական խմբերի հետ: Համագործակցային նախագծերն իրականացվում են ինչպես հեռավար, այնպես էլ՝ առկա հանդիպումներով:  Նախատեսում  ենք գյուղերում իրականացվող իրական հարսանիքների նախապատրաստումը որպես համայնքային արարողություն ստեղծել ազգագրական ամառային ճամբարներ, որոնց համար կրթահամալիրի փորձը հնարավորություն կտա իրենց գյուղական ավանդույթով տեղայնացնել ու անհատականացնել այս ծեսը։

Մշակումը՝ Սյուզի Մարգարյանի

Ավելացման ամսաթիվ:

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ