Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Գրիգոր Նարեկացի

Գրիգոր Նարեկացի

Գրիգոր Նարեկացին (մոտ 951-1003) հայ միջնադարյան հոգևորական, քրիստոնյա աստվածաբան, միստիկ բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա է։
Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի ստեղծագործություններում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել։
Հայտնի է, որ Գրիգոր Նարեկացին ծնվել է Վասպուրական նահանգի Ռշտունի գավառում, Վանա լճի հարավային ափերին գտնվող Նարեկ գյուղում 951 թվականին։ Նարեկացին Անձևացյաց գավառի Խոսրով եպիսկոպոսի որդին էր։
Մանուկ հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի (Նարեկավանք) հետ, որտեղ էլ եղբոր հետ կրթվում և դաստիարակվում է ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկի՝ փիլիսոփա, մատենագիր և բանաստեղծ Անանիա Նարեկացու մոտ, որը նաև Գրիգորի մոր հորեղբայրն էր։ Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր կրոնափիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։Եղել է վարդապետ և մինչև կյանքի վերջն ապրել է Նարեկավանքում: Վանքի տարածքում Նարեկացու հիշատակին կառուցվել է մատուռ, որտեղ էլ ամփոփվել է նրա աճյունը: 
Ուսումը ստանալուց հետո Գրիգորը վարդապետ է ձեռնադրվում նույն Նարեկա վանքում և ստանում է Նարեկացի անունը։ Իր հարուստ գիտելիքների և անբասիր վարքի շնորհիվ Նարեկացին շուտով մեծ համբավ է վաստակում։ Նրա մասին հյուսվում են զանազան ավանդություններ, որոնց մի մասը բանավոր կամ գրական մշակմամբ մեզ է հասել։
Հայտնի է նաև, որ մեծ հռչակ վայելող Նարեկացին ունեցել է նաև թշնամիներ՝ հոգևոր դասի բարձր շրջաններից։ Նա ինչ–ինչ պատճառներով մեղադրվել և անգամ հոգևոր դատարան է կանչվել։ Ենթադրվում է, որ Նարեկացին հալածվել է թոնդրակյանների աղանդին պատկանելու կամ հարելու համար:
Նա համարվում է հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։
Գրիգոր Նարեկացուց մնացել են բավական թվով գործեր՝ «Մեկնութիւն երգոց երգոյն Սողոմոնի» (997 թ.), «Ապրանից Սուրբ Խաչի պատմությունը» (980-ական թվականներ) երկերը, չորս ներբող, գանձեր, տաղեր (թվով 30-ից ավելի), «Մատեան ողբերգութեան» պոեմը, թղթեր և այլ գործեր։ Դրանք ունենալով կրոնական բովանդակություն, արտաքուստ իրական աշխարհի և բնության պատկերներ են: Այդ երկերից լավագույնները տաղերն են և «Մատեան ողբերգութեան» քնարական պոեմը։ Այն մեծ ժողովրդայնություն է վայելում: Ժողովրդի մեջ տարածում է ստացել երկի՝ «Նարեկ» անվանումը չափածո աղոթքների ժողովածուն։ 
Գրիգոր Նարեկացին վախճանվել է 1003 թվականին և թաղվել է Նարեկա վանքում։ Նրա գերեզմանը երկար ժամանակ ուխտատեղի է եղել շրջակա հայ բնակչության համար։
Ըստ ավանդության՝ Նարեկացին ճգնել է ներկայումս իր անունը կրող քարայրում։
2015 թվականի փետրվարին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն դասել է Եկեղեցու ուսուցիչների շարքում:


Նույն հեղինակի հրատարակություններ

Գրիգոր Նարեկացի

Մեդիափաթեթ

  / 0
Տարեթիվ: 2017
Բաժին: Մեդիափաթեթ
Դիտումներ: 685
  Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունները    

Մատեան ողբերգութեան

գրաբար

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 911
Սկզբնաղբյուրը` Գրապահարան

Մատյան ողբերգության

աշխարհաբար

 5 / 1
Տարեթիվ: 2012
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1020
Սկզբնաղբյուրը` «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, Արարատյ�

Մեկնություն «Երգ երգոցի»

 5 / 1
Տարեթիվ: 2007
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 2337
Սկզբնաղբյուրը` Հոգևոր կայքէջ. եկեղեցի Փոխադրությո

Յորդորակ Ծննդեան

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 2470

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ