Չարլզ Դիքենս
Չառլզ Դիքենս (անգլ.՝ Charles John Huffam Dickens, փետրվարի 7, 1812[1][2], Պորտսմութ - հունիսի 9, 1870[1], Գեդս Հիլ Պլեյս), Վիկտորիա թագուհու դարաշրջանի անգլիացի նշանավոր գրող, վիպասան, ակնարկագիր։ Իր կյանքի ընթացքում ամենահանրաճանաչ գրողն էր։ XIX դարի դասական համաշխարհային գրականության նշանավոր գրողներից։ Դիքենսի ստեղծագործությունները համարվում են ռեալիզի գագաթնակետը, բայց նրա վեպերում կան և՛ սենտիմենտալ, և՛ հեքիաթային սկիզբներ։ Դիքենսի ամենահայտնի ստեղծագործությունները (հրատարակվել են առանձին-֊առանձին շարունակություններով)․ «Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը», «Օլիվեր Թվիստ», «Դեյվիդ Կոպերֆիլդ», «Մեծ հույսեր», «Պատմություն երկու քաղաքների մասին»։