Պաուլո Կոելիո
Պաուլո Կոելիոն ծնվել է 1947 թ.-ին Ռիո դե Ժանեյրո քաղաքում։ Դեռ վաղ հասակից նա մեծ սեր է տածել գրականության և ժուռնալիստիկայի հանդեպ, ինչը նույնիսկ ստիպել է նրան կիսատ թողել համալսարանում իրավաբանական կրթությունը և ավելի լուրջ զբաղվել սիրած գործով։ Նրա բուռն ու միևնույն ժամանակ հակասական խառնվածքը նրան մինչև անգամ հոգեբուժարան հասցրեց, սակայն նա անկոտրում էր նունիսկ էլեկտրաշոկի ազդեցության նկատմամբ։ Հետագայում նա խորապես հետաքրքրվում է նաև թատրոնով, ճանապարհորդությամբ։ Հեղինակ է 16 վեպերի և վիպակների, այդ թվում՝ «Հրաշագործի օրագիրը», «Ալքիմիկոսը», «Վալկիրիան», «Մակթուբը», «5-րդ սարը», «Վերոնիկան որոշում է մահանալ», «Տասնմեկ րոպե» և այլն։