Ռիչարդ Բախ
Բախը ծնվել է Իլինոյս նահանգում՝ Օուք-Պարկում։ 1955 թ.-ին նա ընդունվել է Կալիֆորնիա նահանգի Լոնգ-Բիչ համալսարանը։
17 տարեկանից Բախը իր մեծագույն նախասիրությունը համարել է թռիչքը։ Օդանավով առաջին թռիչքը իրականացրել է 15 տարեկանում, երբ իր մայրը Կալիֆորնիա նահանգի Լոնգ-Բիչ խորհրդի անդամ էր։
Բախը ծառայել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում: Ծառայությունից հետո Բախը ունեցել է տարբեր մասնագիտություններ, ինպիսիք էին Douglas Aircraft-ի տպագիր և Flying ամսագրի խմբագիր։ Բախը ծառայել է նաև 1960 թ-ին Ֆրանսիա-յում ստեղծված USAF-ի պահեստային ուժերում։
Բախը երևակայական և իրական ժանրերի մի շարք գրքերի հեղինակ է։ Նրա գրեթե բոլոր ստեղծագործությունները անդրադառնում են թռիչքին՝ սկսած իր առաջին գրքից՝ Օտարը ցամաքի վրա-ից, որտեղ նա անմիջականորեն անդրադառնում է օդանավով թռիչքին, մինչև իր վերջին գործերը, որտեղ նա կիրառում է թռիչքը որպես փոխաբերություն։
Բախին մեծագույն ճանաչում բերեց 1970 թ.-ին Macmillan Publishers տպագրատանը լույս տեսած «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» գիրքը։ Գիրքը դարձել էր համար առաջին բեսթսելլերը։ Թեև պատմվածքն ուներ 10,000 բառից պակաս բառաքանակ, այնուամենայնիվ այն ամենալայն վաճառքն ունեցող գիրքն էր Քամու հետ գնացած-ից հետո։