Վարդգես Պետրոսյան
Վարդգես Պետրոսյանը ծնվել է 1932 թվականի օգոստոսի 9-ին Աշտարակում։ Սկզբում հանդես է եկել որպես բանաստեղծ, հետո անցել է արձակի։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1947 թվականին, «Պիոներ կանչ» թերթում։ Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունների հիմնական թեման երիտասարդությունն է։
Վարդգես Պետրոսյանը գրականություն է մտել բանաստեղծություններով «Բալլադ մարդու մասին»,1958 ժողովածու, այնուհետև անցել է արձակի գրել «Նամակներ մանկության կայարաններից» պատմվածաշարը, «Ապրած և չապրած տարիներ» (1970), «Վերջին ուսուցիչը» (1980) վիպակները և այլ գործեր։
Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունների մեծ մասը նվիրված է երիտասարդության հոգեբանության բացահայտմանը «Քաղաքի կիսաբաց լուսամուտները» (1964), «Դեղատուն «Անի»» (1973) և այլն։ Հայոց ցեղասպանության մասին է նրա «Կրակե շապիկ» վեպը։ Նրա երկերը թարգմանվել են ՍՍՀՄ և աշխարհի այլ ժողովուրդների լեզուներով։ Հայաստանի լենինյան կոմերիտմիության դափնեկիր (1969), ՀԽՍՀ պետական մրցանակ (1979)։ ՀԿԿ Կենտկոմի անդամ է 1966 թվականից։ ՀԽՍՀ IX-X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության և «Պատվո նշան» շքանշաններով:
Սպանվել է 1994 թվականին իր տան շքամուտքում։