Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Խաչատուր Աբովյան

Խաչատուր Աբովյան

Գրող, մանկավարժ, բանագետ-ազգագրագետ, հրապարակախոս, հասարակական գործիչ, լուսավորիչ Խաչատուր Աբովյանը հայ նոր գրականության ու մանկավարժության հիմնադիրն է:
1829 թ-ին Էջմիածին է եկել Դորպատի (այժմ՝ Էստոնիայի Հանրապետության Տարտու քաղաքը) համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը՝ Մասիս (Արարատ) լեռը բարձրանալու նպատակով: Եփրեմ կաթողիկոսն իր քարտուղար և սինոդի թարգմանիչ Աբովյանին հանձնարարել է ուղեկցել Պարրոտի արշավախմբին: Նույն տարվա հոկտեմբերի 9-ին նրանք բարձրացել են Մեծ Մասիսի գագաթը:
Դա առիթ է դարձել, որպեսզի Աբովյանը, որ մինչ այդ՝ 1819–22 թթ-ին, սովորել էր Էջմիածնի վանական, 1824–26 թթ-ին` Թիֆլիսի Ներսիսյան դպրոցներում, մեկներ Դորպատ՝ ուսումնառության: 1830–35 թթ-ին պետական կրթաթոշակով ուսանել է Դորպատի համալսարանում, սովորել մի շարք լեզուներ՝ գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, լատիներեն, ուսումնասիրել բնական և հասարակական գիտություններ, երաժշտություն: 1836 թ-ին վերադարձել է հայրենիք: 1837–43 թթ-ին, որպես տեսուչ, աշխատել է Թիֆլիսի, 1843–48 թթ-ին՝ Երևանի գավառական դպրոցներում:
Նա ստեղծագործել է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և գերմաներեն: Գրել է չափածո («Զգացմունք ցավալի սրտիս», «Գարուն», «Սեր առ հայրենիս») և արձակ («Պարապ վախտի խաղալիք», «Թուրքի աղջիկը», «Առաջին սեր»)  գործեր, հեղինակ է նաև ուսումնասիրությունների, դպրոցական ձեռնարկների («Նախաշավիղ կրթության»):
1841 թ-ին Աբովյանի «Վերք Հայաստանի, ողբ հայրենասերի» պատմավեպով սկզբնավորվել է հայ նոր գրականությունը: Վեպում պատկերված են հայ ժողովրդի ծանր դրությունը Պարսկաստանի ու Թուրքիայի տիրապետության օրոք, հայերի ազատագրական կռիվները և Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին:
Վեպում նկարագրված դեպքերն ու դեմքերը պատմական են: Աբովյանը հայրենիքի վերածնության հույսը կապել է ազգային համախմբման, պայքարի, կրթության և լուսավորության տարածման հետ: «Վերքը» գրված է ժողովրդին մատչելի լեզվով, որը կառուցվածքով, լեզվով ու ոճով, բնության տեսարանների նկարագրությամբ նորություն էր հայ գրականության մեջ:
Աբովյանի «Վերք Հայաստանի» (տարբեր բեմավորումներով՝ «Ասլան բալասի», «Աղասի» և այլն), «Ֆեոդորա կամ Որդիական սեր», «Խաղարկություն մանկանց» և այլ գործեր բեմադրվել են, իսկ նրա հեքիաթների մոտիվներով նկարահանվել է «Որսորդները» հայկական մուլտֆիլմը (1977 թ.):
1848 թ-ի մարտին Աբովյանը նշանակվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տեսուչ, սակայն, դեռ պաշտոնական պարտականությունները չստանձնած, ապրիլի 2-ին (նոր տոմարով՝ 14-ին) վաղ առավոտյան դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել: Նրա առեղծվածային վախճանի հանգամանքները   դեռևս չեն պարզվել. աքսորվե՞լ է արդյոք, թե՞ սպանվել...
Աբովյանը սկզբնավորել է հայ ազգագրությունը, քրդագիտության հիմքն է դրել 
Հայաստանում: Նրա ստեղծագործությունը խոր հետք է թողել հայ գրականության և հասարակական մտքի պատմության մեջ: 
Աբովյանի անունով են կոչվել Հայաստանի քաղաքներից մեկը, փողոցներ և պուրակներ Երևանում, Աբովյանում և հանրապետության այլ վայրերում ու ԼՂՀ-ում, միջնակարգ և բարձրագույն կրթական հաստատություններ (մասնավորապես` Հայկական պետական մանկավարժական համալսարանը), մեդալ, մրցանակ, կրթաթոշակ: Քանաքեռում գործում է նրա տուն-թանգարանը, ՀՀ տարբեր վայրերում կանգնեցված են նրա հուշարձանները:

 


Նույն հեղինակի հրատարակություններ

«Իմ գրադարանը» հաղորդաշարի հյուրն է Աշոտ Բլեյանը

«Խաչատուր Աբովյանը իմ հերոսն է»

 5 / 1
Տարեթիվ: 2013
Բաժին: Տեսանյութ
Դիտումներ: 1130
Աշոտ Բլեյան. «Խաչատուր Աբովյանը իմ հերոսն է»

Առակներ

Հացակեր փեշը, Էշն ու ձին

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1570
Սրբագրումը` Թամար Ղահրամանյանի Սկզբնաղբյուրը` Տարընթ�

Առաջին սերը

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 8164

Բայաթիներ

  / 0
Տարեթիվ: 2017
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1159
Թվայնացումը` դասավանդող Ելենա Սարգսյանի և ավագ դպրոցի

Բանաստեղծություններ

 5 / 1
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1593
Սրբագրումը` Թամար Ղահրամանյանի Սկզբնաղբյուրը` Հայ ենք

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ