Աստրիդ Լինդգրեն
Լինդգրենը ծնվել է 1907թ. նոյեմբերի 4-ին, Շվեդիայի հարավում գտնվող Վիմերբյու ավանում՝ շինականի ընտանիքում։
Դպրոցն ավարտելուն պես՝ Լինդգրենն աշխատանիքի է անցնում տեղական թերթի խմբագրությունում։
Աստրիդ Լինդգրենը մանկական գրականություն մուտք գործեց «Երկարագուլպա Պիպին» վիպակով՝ հեղաշրջելով մանկական գրականությունը։ Գիրքն ընդգրկում է անսովոր ուժի տեր չարաճճի աղջիկ Երկարագուլպա Պիպիի մասին վիպակներից առաջինը։ Այն գրվել է 1944 թվականին և այդ տարվանից դարձել ամենասիրված մանկական գրքերից մեկն աշխարհում։ Հայերեն թարգմանվել է առաջին անգամ 2013 թվականին Աշխեն Բախչինյանի կողմից և հրատարակվել «Զանգակ» հրատարակչությունում։ Լինդգրենի մյուս՝ «Էմիլը Լոնեբերգայից» գիրքը, ևս թարգմանվել է հայերեն և հրատարակվել 2015 թվականին «Զանգակ» հրատարակչության կողմից։ Փոքրիկ տղայի մասին երեք վիպակներում էլ մանկագիրը մեծ սիրով ու գորովանքով է նկարագրում իրեն անչափ հարազատ շվեդական բնությունն ու մարդկանց, ավանդական տոներն ու զվարճությունները, կենցաղը, համեղագույն կերակուրները, առասպելներն ու սովորույթները։
2002 թ.-ին Լինդգրենը կնքում է մահկանացուն՝ 94 տարեկան հասակում։ Կյանքի վերջին տարիներին Լինդգրենը գրեթե կույր էր։