Սաղաթել Հարությունյան
Սաղաթել Հարությունյանը ծնվել է 1921թ. մարտի 20-ին:
1940 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ուսումնարանը, 1941 թվականին՝ Երևանի մանկավարժական ինստիտուտը (էքստեռն)։ 1939-1941 թթ. ուսուցչություն է արել ՀԽՍՀ Աշտարակի և Հոկտեմբերյանի շրջաններում։ 1946 թվականին եղել է ՀԼԿԵՄ Կենտկոմի հրահանգիչ և դասախոսական խմբի ղեկավար։ Աշխատել է Շահումյանի շրջանային «Նոր կյանք» թերթի խմբագրությունում որպես պատասխանատու քարտուղար։ 1956–1969 թթ. եղել է «Պիոներ» ամսագրի (նաև «Ծիծեռնակ» հանդեսի) գլխավոր խմբագիրը, 1969-1979 թթ.՝ «Գրական թերթի» գլխավոր խմբագիր, 1976-1994 թթ.՝ ՀԳՄ վարչության քարտուղար, 1978 թվականից եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար[1]։
Նրա «Միայն մարդն է ուղիղ քայլում» (1969) և «Դատավորը» (1976) պիեսները բեմադրվել են Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում, «Աղջիկը, Ծիպլին և Տիմբական» մանկական հեքիաթ-պիեսը 1979 թվականին բեմադրվել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ «Դատավորը» («Եթե քո աչքը պարզ է») պիեսը հրատարակվել է հունգարերեն և 1984 թվականին բեմադրվել Բուդապեշտի հեռուստատեսությամբ
Մահացել է 2005թ. հունիսի 3-ին: