Ագաթա Քրիստի
Ագաթա Քրիստին ծնվել է 1890 սեպտեմբերի 15-ին Տորկիում, Անգլիա:
Նրա ընտանիքում կար երկու երեխա ևս, քույրը՝ Մեջը և եղբայրը՝ Մոնտին։ Սկսել է գրել՝ քրոջը ընդօրինակելով։ Քույրը գրում էր զվարճալի պատմվածքներ։ Ի տարբերություն նրա՝ Ագաթան որոշում է գրել սարսափելի պատմություններ։ Դրանք, հավանության չարժանանալով ծնողների կողմից, ստիպում են Ագաթային երկար ժամանակ մոռանալ ստեղծագործելու մասին։ Հոր մահից հետո ողջ ընտանիքը տեղափոխվում է Կիպրոս, քանի որ այնտեղ կյանքն անհամեմատ էժան էր։
Ագաթա Քրիստին գրել է 78 դետեկտիվ, 19 պիես, ինչպես նաև պատմվածքներ, բանաստեղծություններ։ 1958 թվականից սկսած նա եղել է դետեկտիվ ակումբի անփոխարինելի նախագահը։
Ագաթա Քրիստին համարձակ և ուժեղ կին էր։ Նա օդաչու էր, մեքենա էր վարում, զբաղվում էր ձիավարությամբ և ջրային սպորտով, շատ էր ճանապարհորդում։
Մահացել է 1976 թվականին՝ 85 տարեկան հասակում։