Էմիլ Դյուրկհեյմ
Էմիլ Դյուրկհեյմ (1858 -1917), ֆրանսիացի փիլիսոփա, պոզիտիվիստ-սոցիոլոգ, ֆրանսիական սոցիոլոգիական դպրոցի հիմնադիր։
Դյուրկհեյմը հասարակությունը համարել է առանձին հոգևոր իրողություն, որը չի հանգում անհատների համագումարին եւ որի օրենքները տարբերվում են անհատական հոգեբանության օրենքներից։ Նա փորձել է սոցիալական երեւույթների տեսական վերլուծությունը միացնել էմպիրիկականին։ Հասարակությունը վերլուծելիս պետք է ելնել սոցիալական փաստերից, որոնք հանդես են գալիս հասարակական հիմնարկությունների, օրենքների, կանոնադրությունների ձեւով․ կարծում էր Դյուրկեյմը։ Սոցիոլոգիան, բնական գիտությունների նման, պետք է կիրառի հետազոտման օբյեկտիվ մեթոդներ։ Հասարակությունը, ըստ Դյուրկհեյմի, բնորոշվում է սոցիալական համերաշխությամբ, որը լիում է երկու տեսակի՝ օրգանական եւ մեխանիկական։ Մեխանիկական համերաշխությունը բնորոշ է արխաիկ հասարակություններին եւ հիմնված է անհատական գիտակցության նմանության վրա, իսկ օրգանականը՝ ժամանակակից հանրություններին եւ հիմնված է ֆունկցիայի բաժանման եւ անհատական տարբերության վրա։