Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Նիկողայոս Ադոնց

Նիկողայոս  Ադոնց

Նիկողայոս Գևորգի Ադոնց (Տեր-Ավետիքյան, հունվարի 10, 1871, Բռնակոթ - հունվարի 27, 1942, Բրյուսել), հայ պատմաբան, բյուզանդագետ և բանասեր։

Հեղինակ է «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» (ռուս., 1908, անգլ., 1969, հայ., 1987) կոթողային մենագրության, որտեղ մանրամասն տալիս է Հայաստանի պատմաաշխարհագրական նկարագիրը, լուսաբանում է վաղ միջնադարյան Հայաստանի նախարարական կարգն ու հողատիրության ինստիտուտները, Հայաստանի քաղաքական կացությանը վերաբերող հարցեր։

1899-1901 թթ Եվրոպայում (Մյունխեն, Փարիզ, Լոնդոն, Վենետիկ) խորացել է բյուզանդագիտության մեջ։ 1903-ին եկել է Կովկաս, Թիֆլիսում ուսումնասիրել վրացերեն, աշխատել է Էջմիածնի մատենադարանում։ Այդ տարիներին Ադոնցը գրել է «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» (1908 թ. ռուսերեն) մագիստրոսական դիսերտացիան, որը պաշտպանել է 1909-ին և դարձել Պետերբուրգի համալսարանի պրիվատ-դոցենտ։ 1916-ին «Դիոնիսիոս Թրակացին և հայ մեկնիչները» (1915 թ, ռուսերեն) աշխատության համար նույն համալսարանում արժանացել է բանասիրության դոկտորի աստիճանի և ստացել պրոֆեսորի կոչում։ 1916-ին եղել է Էջմիածնում, Մուշում, Էրզրումում, 1917-ին հնագետ Աշխարհբեկ Քալանթարի հետ մասնակցել Վանի երկրորդ հնագիտական արշավախմբին։ 1917 թ ընտրվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի պատվավոր հոգաբարձու և պրոֆեսոր։ 1920 թ մեկնել է Լոնդոն, ապա՝ Փարիզ։ 1930-ին հրավիրվել է դասախոսելու Բրյուսելի համալսարանում և ղեկավարել նոր կազմակերպված հայագիտական ամբիոնը։ «Բյուզանդիոն» հանդեսում և այլուր լույս են տեսել նրա արտասահմանյան տարիների լավագույն աշխատությունները։ Ադոնցը մահացել է 1942 թ հունվարի 27-ին, Բրյուսելում։ Նրա ձեռագրերը հանձնվել են Փարիզի Նուպարյան մատենադարանին, իսկ գրքերը՝ Բրյուսելի հայ գաղութին։


Նույն հեղինակի հրատարակություններ

Երկեր: Հատոր Ա

Պատմագիտական ուսումնասիրություններ

  / 0
Տարեթիվ: 2006
Բաժին: Պատմություն և աշխարհագրություն
Դիտումներ: 1156
Սկզբնաղբյուրը` ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների

Երկեր: Հատոր Բ

Պատմա-բանասիրական ուսումնասիրություններ

  / 0
Տարեթիվ: 2006
Բաժին: Պատմություն և աշխարհագրություն
Դիտումներ: 1240
Սկզբնաղբյուրը` ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների

Երկեր: Հատոր Գ

Հայրենագիտական ուսումնասիրություններ

  / 0
Տարեթիվ: 2008
Բաժին: Պատմություն և աշխարհագրություն
Դիտումներ: 1069
Սկզբնաղբյուրը` ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների

Երկեր: Հատոր Դ

Քննական պատմություն հայոց

  / 0
Տարեթիվ: 2009
Բաժին: Պատմություն և աշխարհագրություն
Դիտումներ: 1262
Սկզբնաղբյուրը` ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների

Երկեր: Հատոր Ե

Հայ-Բյուզանդական ուսումնասիրություններ

  / 0
Տարեթիվ: 2012
Բաժին: Պատմություն և աշխարհագրություն
Դիտումներ: 1046
Սկզբնաղբյուրը` ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ