Արչիլ Սուլակաուրի
Արչիլ Սուլակաուրին վրաց բանաստեղծ, արձակագիր է: Ծնվել է 1927 թվականի փետրվարի 15-ին` Թբիլիսիիում։ 1951 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Նրա առաջին պատմվածքը՝ «Ալիքները դեպի ափ են մղվում», տպագրվել է 1957 թվականին։ «Աղավնիները», «Տղան ու շունը», «Ջրհեղեղ» պատմվածքները նկարահանվել են Վրացֆիլմ ստուդիայում, «Ջրհեղեղը» բեմադրվել է Թբիլիսիի Ռուսթավելու անվան ակադեմիական թատրոնում։
Սուլակաուրին արժանացել է Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակին և «Պատվո նշան» շքանշանին:
Վախճանվել է 1997 թվականի օգոստոսի 26-ին` Թբիլիսիիում: