Էրիխ Մարիա Ռեմարկ
Էրիխ Մարիա Ռեմարկ (գերմ.՝ Erich Maria Remarque, 1898 հունիսի 22, Օսանբրյուք – 1970 սեպտեմբերի 25, Լոկարնո), հայտնի գերմանացի գրող։ 20-րդ դարի ամենահանրահայտ և ընթերցվող գրողներից։ Նրա հայտնի ստեղծագործություններից են՝ «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» (1929), «Երեք ընկեր» (1936), «Հաղթական կամար» (1945) և այլն։ Առաջ է քաշել «կորած սերունդ» գրական հասկացությունը։