Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Խաչիկ Դաշտենց

Խաչիկ  Դաշտենց

Խաչիկ Դաշտենց (իսկական անունը՝ Խաչիկ Տոնոյի Տոնոյան, մայիսի 25, 1910, գ. Դաշտադեմ, Բիթլիսի վիլայեթի Խութ-Բռնաշեն գավառ – մարտի 9, 1974, Երևան), հայ խորհրդային գրող, թարգմանիչ, բանասեր։ ԽՍՀՄ Գրողների միության անդամ էր 1934 թվականից։ Դաշտենց գրական անունը ստացել է հայրենի Դաշտադեմ գյուղի անունից։

Խաչիկ Դաշտենցն իր գրական ուղերթն սկսեց բանաստեղծություններով։ Նրա առաջին երգերն արժանացան Եղիշե Չարենցի հատուկ վերաբերմունքին։ Պահպանվել է Չարենցի երկու գրությունը՝ մեկն ուղղված Հայպետհրատի այն ժամանակվա տնօրեն Էդուարդ Չոփուրյանին, մյուսը՝ հայտնի ձևավորող-նկարիչ Տաճատ Խաչվանքյանին, ուր խոսք է գնում Խ. Դաշտենցի գրքի որակյալ տպագրության մասին։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Երգերի գիրք»–ը, լույս է ընծայել 1932 թվականին։ Այնուհետև հրատարակել է «Գարնանային երգեր» (1934), «Բոց» (1936) ժողովածուները և «Տիգրան Մեծ» (1947) չափածո ողբերգությունը։ «Բոց» գրքի տպագրությունը այնքան աղմուկ հարուցեց իր շուրջը, որ Դաշտենցը հեռացավ Մոսկվա և խարիսխ նետեց օտար լեզուների ինստիտուտի անգլերեն լեզվի բաժնում, նախապատրաստվելով թարգմանչի կոչման։ Մոսկովյան ուսումնագնացությունը վճռական դեր խաղաց Դաշտենցի ճակատագրի մեջ. անգլերենն այն հենարանն էր, որով նա գործի էր դնելու ներսում եղած բանաստեղծական կրակները։

Դաշտենցին լայն ճանաչում է բերել արևմտահայության ողբերգությունը և սասունցիների նորոգ կյանքն արտացոլող «Խոդեդան» վեպը (1950, 1956, 1960, 2000)։ Ժողովրդական ասմունք և պատմական հիշատակներ, ազգագրություն և հեքիաթներ, կենցաղ և գեղջկական պատումային ձևեր՝ իր ժողովրդագիտության այս պաշարները, որ Դաշտենցը կաթիլ առ կաթիլ ժողովել էր վաղ մանկությունից մինչև այրական հասակը, նա գործի դրեց բանահյուսական-էպոսային արձակի մեծ խնդիրը լուծելու համար։ Դրա հաջորդ քայլը՝ թերևս ամենանշանակալից քայլը, եղավ «Ռանչպարների կանչը» (1979, 1984, 2010) վեպը, որը պատմում է թուրքական լծի դեմ հայ հայդուկների մղած պայքարի մասին։ Խ. Դաշտենցը գրել է նաև Ֆայտոն Ալեքը, Ծուռ Խութեցին պոեմները, հրատարակել Լեռան ծաղիկներ բանաստեղծությունների և պոեմների ժողովածուն, կատարել բանասիրական աշխատություններ՝ «Բայրոնը և հայերը» (1959), «Ըղձյալ այգաբացի երգիչը» (1967, Ե. Չարենցի մասին)։


Նույն հեղինակի հրատարակություններ

Ռանչպարների կանչը

 3 / 1
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1349
«Ռանչպարների կանչը» հայ խորհրդային գրող, թարգմանիչ,

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ