Լեոնիդ Անդրեև
Լեոնիդ Նիկոլաևիչ Անդրեև (ռուս.՝ Леонид Николаевич Андреев, 1871–1919), ռուս գրող։ Ծնվել է օգոստոսի 9(21)–ին, Օրյոլում։
Գրական գործունեությունն սկսել է 1895 թվականից՝ ֆելիետոններով։ Վաղ շրջանի պատմվածքներում («Բերգամոտը և Գարասկան», 1898, «Շտաբսկապիտան Կաբլուկովի կյանքից», 1898 և այլն) արտահայտել է դեմոկրատական հայացքներ, հետագայում հարել է դեկադենտական դպրոցին, մարդկային կյանքը համարել անիմաստ, բանականությունը՝ անզոր («Պատ», 1901, «Միտք», 1902, «Վասիլի Ֆիվեյսկու կյանքը», 1904)։
«Նահանգապետը» (1906), «Ցոթ կախվածների պատմությունը» (1908), «Իվան Իվանովիչ» (1908) պատմվածքներում քննադատել է բուրժուական հասարակության հիվանդոտ կողմերը, միաժամանակ արտահայտելով համակրանք հեղափոխության (1905—1907) նկատմամբ։ Այնուամենայնիվ, Անդրեևը հեռացել է ռուս գրականության առաջադեմ ավանդույթներից։
Դժգոհությունը կյանքից նրա հերոսների մոտ արտահայտվում է անարխո-նիհիլիստական խռովարարությամբ («Խավար», 1907, «Արքա Սովը», 1908, պատմվածքները ե «Սե դիմակներ», 1908, «Անաթեմա», 1910, փիլիսոփայական դրամաները)։ Անդեևի ստեղծագործությունը մոտիկ է եղել էքսպրեսիոնիզմին։ Անդրեև Լեոնիդ Նիկոլաևիչ մահացել է 1919 թվականի սեպտեմբերի 12-ին, Նեյվալայում (Ֆինլանդիա)։