Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Հերման Մելվիլ

Հերման  Մելվիլ

Հերման Մելվիլ (անգլ.՝ Herman Melville, օգոստոսի 1, 1819, Նյու Յորք - սեպտեմբերի 28, 1891, Նյու Յորք), ամերիկացի գրող։

1839—1944 թվականներին եղել է նավաստի։ «Թայփի» (1846) և «Օմու» (1847) վիպակներում ցույց է տվել բուրժուական քաղաքակրթության կործանարար ազդեցությունը Պոլինեզիայի բնակիչների վրա։ 1849 թվականին հրապարակել է «Ռեդբըն» կենսագրական վիպակը և «Մարդի» երգիծական այլաբանությունը։ 1851 թվականին ստեղծել է «Մոբի Դիք կամ ճերմակ կետաձուկը» (հայկական հրատարակչություն, 1979) սոցիալ-փիլիսոփայական, կիսաֆանտաստիկական վեպը։ Այնուհետև հրատարակել է «Պիեռ կամ Երկիմաստություններ» (1852) հոգեբանական վեպը, «Իզրայել Փոթըր» (1855) պատմական, «Խարդախը» (1857) երգիծական վիպակները, «Պատշգամբում արված պատմություններ» (1856) նովելների ժողովածուն։ Լույս է ընծայել նաև չափածո գործեր՝ «Բանաստեղծություններ պատերազմի մասին» (1866), «Քլարելը» (1876), «Ջոն Մարը» (1888), «Թիմոլեոնը» (1891)։ «Բիլլի Բադ» (1881, հրատարակություն 1924) վեպի սյուժեով գրվել է օպերա։ Ժամանակակիցներից չգնահատված և մոռացված Մելվիլը 20-րդ դարի 20-ական թվականներին ճանաչվել է ԱՄՆ-ի գրականության դասական։


Նույն հեղինակի հրատարակություններ

Մոբի Դիք կամ ճերմակ կետաձուկը

 1 / 1
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 2841
«Մոբի Դիք կամ ճերմակ կետաձուկը» ամերիկացի հայտնի վի

Շանթարգել վաճառողը

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1271
Սկզբնաղբյուրը՝ Գրապահարան կայքէջ

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ