Յարոսլավ Հաշեկ
Յարոսլավ Հաշեկ (չեխ․՝ Jaroslav Hašek, ապրիլի 30, 1883[1], Պրահա[2] - հունվարի 3, 1923[3][1], Լիպնիցե Սազավայի վրա), չեխ գրող-երգիծաբան, դրամատուրգ, լրագրող, Կարմիր բանակի կոմիսար։ Հեղինակ է շուրջ 1500 պատմվածքների, ֆելիետոնների և այլ երկերի։ Համաշխարհային հռչակ է ստացել Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ» անավարտ վեպը (Osudy dobrého vojáka Švejka za světové války, 1921-22 թթ.), որը թարգմանվել է բազմաթիվ լեզուների, այդ թվում նաև հայերեն (Սուրեն Վահունու կողմից[5])։
Յարոսլավ Հաշեկի անունն է ստացել (2734) Հաշեկ աստերոիդը։