Շառլ դը Կոստեր
Դը Կոստերը ծնվել է 1827 թվականի օգոստոսի 20-ին, Մյունխենում, ուր նրա հայրը Հռոմի պապի դեսպանի մոտ պաշտոնյա էր։ Կյանքի առաջին տարիները նա անցկացրեց Մյունխենում։ 1833 թվականից նրա ծնողները տեղափոխվել էին հայրենիք և հաստատվել Բրյուսելում։ Հայրը շուտ է մահացել և դը Կոստերը ունեցել է զրկանքներով լի պատանեկություն։ 17 տարեկանից պաշտոնավարել է Բրյուսելի մի բանկում և ազատ ժամերին զբաղվում է գրելով։ 1850 թվականին մտել է համալսարան, որը ավարտելուց հետո պետական արխիվում պաշտոն է ստանձնել։ Արխիվային նյութերը ուսումնասիրելով ծանոթացել Բելգիայի պատմությանը և ֆրանսիական հին լեզվին։ Հետագա տարիներին լույս է ընծայել «Ֆլամանդական լեգենդներ» և «Բրաբանտական պատումներ» գրքերը, որոնք մեծ հաջողություն չունեցան։ 1867 թվականին լույս տեսավ «Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը» վեպը, որի վրա աշխատել էր տասը տարի։
Մահացել է 1879 թվականի մայիսի 7-ին, մենակ և կարիքավոր վիճակում։