Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Օսկար Ուայլդ

Օսկար  Ուայլդ

Օսկար Ֆինգալ Օ'Ֆլայերթի Ուիլիս Ուայլդ (անգլերենով՝ Oscar Fingal O’Flahertie Wills Wilde) ծնվել է 1854 թվականի հոկտեմբերի 16-ին` Դուբլինում: Ծագումով իռլանդացի բրիտանական հանրաճանաչ բանաստեղծ, գրող, դրամատուրգ, էսսեիստ, քննադատ է։ Հայտնի ստեղծագործություններից են «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը (1891), «Սալոմե» ողբերգությունը (1891), «Կինը անարժան ուշադրության» (1893), «Իդեալական ամուսինը» (1895), «Լրջախոհ լինելու կարևորությունը» (շուրջ 1895) կատակերգությունները, «Երջանիկ արքայազնը» հեքիաթների ժողովածուն և այլն։ Ուայլդի ստեղծագործություններին հարիր են նուրբ հումորը և յուրօրինակ գեղագիտությունը։ Կյանքի օրոք Լոնդոնի ամենահայտնի թատերագիրներից մեկն էր։ Դեկանդանսի առավել հայտնի ներկայացուցիչներից է։
1879 թ. ավարտել է Օքսֆորդի համալսարանը։ Հաջողություն է ունեցել «Բանաստեղծություններ» (1881) ժողովածուն։ 1882 թվականին շրջել է ԱՄՆ-ի քաղաքները, հանդես է եկել գեղագիտության վերաբերյալ դասախոսություններով, հրատարակել է (ԱՄՆ-ում) երիտասարդ գրողի խռովարարական տրամադրություններն արտահայտող «Հավատ կամ Բիհիլիստներ» (1882) հեղափոխական մելոդրաման և «Պադուայի դքսուհին» (1883) չափածո ողբերգությունը։ Վերադարձել է Լոնդոն, աշխատակցել է թերթերին ու հանդեսներին։ Անբարոյականության մեղադրանքով դատապարտվել է երկու տարվա բանտարկության (1895-1897)։ Ուայլդի հուզական ընկճվածությունն արտացոլված է «Ռեդինգյան բանտի բալլադը» (1898) պոեմում և ետմահու լույս տեսած «De profundis» (1905) խոստովանանքում։ Ուայլդը հարել է իր ժամանակի գրականության մեջ ու թատրոնում գոյություն ունեցած հակաբուրժուական ուղղությանը։
Ուայլդի հեքիաթները («Երջանիկ արքայազնը», «Աստղային տղան») և «Արձակ բանաստեղծություններ»-ը քնարական են, ոճով ու բովանդակությամբ՝ վեհ։ «Քենտերվիլյան ուրվականը» և «Լորդ Արթուր Սևիլի հանցագործությունը» հեգնանքով ներթափանցված բազմասյուժե նովելներ են։ XIX դարի վերջին ինտելեկտուալ վեպի նմուշ է «Դորիան Գրեյի դիմանկարը» (1891)։ Ուայլդի «Պադուայի դքսուհին», «Սալոմե» (1893), «Ֆլորենցիական ողբերգություն» (1895) ողբերգությունները մեծ կրքերի բանաստեղծական դրամայի վերածնման փորձեր են։ Այլ բնույթ ունեն աշխարհիկ կատակերգությունները, որոնք լի են սրամիտ պարադոքսներով և տիրող դասակարգերի բարքերի դեմ ուղղված էպիգրամներով «Լեդի Ուինդերմիրի հովհարը» (1892), «Կինը անարժան ուշադրության» (1893), «Լրջախոհ լինելու կարևորությունը» (1899)։ Սոցիալ-քննադատական մոտիվներն ուժեղ են «Իդեալական ամուսինը» (1895) կատակերգությունում։
1880-ական թթ. քննադատական հոդվածներում («Մտահղացումներ» ժողովածու, 1891) Ուայլդը լուսաբանել է ժամանակակից անգլիական գրականության իրեն առավել երևույթները։
Օսկար Ուայլդի ստեղծագործությունները թարգմանվել են հայերեն։ 
Վախճանվել է 1900 թվականի նոյեմբերի 30-ին` Փարիզում:


Նույն հեղինակի հրատարակություններ

Հեքիաթներ

  / 0
Տարեթիվ: 2011
Բաժին: Մանկական
Դիտումներ: 1466
Անգլերենից թարգմանություն` Ռուզան Առաքելյանի

Սալոմե

Դրամա մի արարով

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1478

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ