Ջոն Ստայնբեք
Ջոն Ստայնբեք (անգլ.՝ John Steinbeck, փետրվարի 27, 1902, Սալինաս - դեկտեմբերի 20, 1968, Հառլեմ), ամերիկացի գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1962)։
1940-ական թվականներին, երբ տեղի էր ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմը, արդեն ունենալով բավականին ճանաչում՝ Ստայնբեքը «Նյու Յորք Հերալդ» ամսագրում աշխատում է որպես պատերազմական գործողությունները մեկնաբանող լրագրող։ Այդ ընթացքում իր բնագետ ընկեր Էդուարդ Ռիքեթի հետ ուղևորվում է Մեքսիկա, և նրանք միասին հավաքում են ծովային կյանքին վերաբերող նյութեր։ Այս ուղևորության արդյունքը «Կորտեսի ծով» (1941) գիրքն է, որը նկարագրում է ծովային կյանքը Կալիֆոռնիայի ծոցում։ Ստայնբեքը իր հետագա կյանքի ընթացքում շարունակում է գրել այնպիսի գրքեր, ինչպիսիք են՝ «Ճանապարհորդություն Չառլիի հետ», «Ամերիկան որոնելիս», «Եդեմից դեպի արևելք» և այլն։
Մինչ Ստայնբեքը ձևավորվում էր որպես գրող, ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձությունները նրան ապահովում էին մի շարք գրական նյութերով։ 1933 թվականի հոկտեմբերին արժութային շուկան անկում է ապրում՝ հիմք հանդիսանալով Մեծ ճգնաժամի համար։ Բանկերը` սնանկանում են, բիզնեսները փակվում են։ 1929 թվականից բնակչության համարյա մեկ քառորդն արդեն գործազուրկ էր։ Հենց այս ծանր իրավիճակն էլ հիմք հանդիսացավ Ստայնբեքի լավագույն վեպերի համար։