Ռուդոլֆ Էրիխ Ռասպե
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե (մարտի 26, 1736, Հաննովեր - նոյեմբերի 16, 1794, Կիլարնի), գերմանացի գրող։ 1786 թ. «Զվարճասեր մարդկանց ուղեկիցը» (1781-1783 թթ. գերմանական ժողովածուից Ռուդոլֆը անգլերեն թարգմանել է «Մյունխհաուզենի արկածները» (հայկական հրատարակչությունը 1934 թ. գիրքը, այն լրացնելով անգլական պատմությունից քաղված դրվագներով։ Բանահյուսական, անտիկ և արևելական անեկդոտներից սերվող սյուժեները խմբավորվում են ռուսական բանակում իրականում ծառայած բարոն Կ․ Ֆ․ Մյունխհաուզենի շուրջը, որին Ռուդոլֆ Էրիխ Ռասպեն հայտարարել է գրքի հեղինակ (հեղինակի ով լինելը դեռևս չի պարզված)։ Մյունխհաուզենը դարձել է հասարակ անուն փչան զրուցաբաններին մատնացույց անելու համար։