Ռոբերտ Շեկլի
Ռոբերտ Շեկլի (հուլիսի 16, 1928, Նյու Յորք - դեկտեմբերի 9, 2005[3][1], Պոուկպիզի), ամերիկացի հայտնի գրող և ֆանտաստ, սյուժեի անսպասելի զարգացումով աչքի ընկնող բազմաթիվ ֆանտաստիկական վեպերի, վիպակների և պատմվածքների հեղինակ։ Նա մանկուց սիրել է կարդալ և երազում էր դառնալ գրող։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Նյու-Յորքի համալսարանում։ Ծառայել է Կորեայում։ Միաժամանակ աշխատել է մետալուրգիական գործարանում։ 1950-ականներից սկսել է գրել առաջին պատմվածքները։ Իր կյանքի ընթացքում Շեկլին գրել է ավելի քան 15 վեպ, 400 պատմվածք և վիպակ, որոնք ներգրավված են 9 հեղինակային ժողովածուներում և թարգմանված են տարբեր լեզուներով։