Ֆազիլ Իսկանդեր
Ֆազիլ Աբդուլովիչ Իսկանդեր (ռուս.՝ Фазиль Абдулович Искандер, աբխազերեն՝ Фазиль Абдул-иҧа Искандер, մարտի 6, 1929, Սուխում - հուլիսի 31, 2016, Պերեդելկինո, Մոսկվա), աբխազական ծագմամբ ռուս գրող։
Ֆազիլ Իսկանդերի առաջին գիրքը 1957 թվականին Սուխումում լույս տեսած «Լեռնային արահետներ» բանաստեղծությունների ժողովածուն է։ Հեղինակին լայն հանրային ճանաչում բերեց 1966 թվականին հրատարակված «Այծատուրի համաստեղությունը» վիպակը, որում հեղինակը ծաղրի է ենթարկում ԽՍՀՄ-ի վարած գյուղատնտեսական քաղաքականությունը։ Հեղինակի գլուխգործոցն է համարվում «Սանդրոն Չեգեմից» վեպը, որը խորհրդային գրաքննության կողմից ենթարկվել է զգալի մկրատումների։ Այս վեպն իրենից ներկայացնում է պատմվածքների շարք հեղինակի հայրենի Չեգեմ գյուղի բնակիչ Սանդրոյի մասին և գրողի բնորոշմամբ պատկանում է Խաբեբայապատում վեպի ժանրին։
Ֆազիլ Իսկանդերի ստեղծագործական փիլիսոփայության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում արդարության, պատվի, քչով բավարարվելու, հողի հանդեպ սիրո, մեռածների հանդեպ հարգանքի թեմաները