Դեյլ Քարնեգի
Դեյլ Քարնեգին ծնվել է Մերիվիլում, Միսսուրի։ Նա աղքատ գյուղացի տղա էր, Ջեյմս Ուիլյամ Քարնեգիի (James William Carnegie) և նրա կնոջ՝ Ամանդա Էլիզաբեթ Հարբիսոնի (Amanda Elizabeth Harbison) երկրորդ որդին։ Պատանեկան տարիքում՝ դեռ ստիպված լինելով արթնանալ առավոտյան 3-ին, որպեսզի կովերին պահեր, նա կարողացավ ընդունվելՄիսսուրիի պետական մանկավարժական քոլեջ Ուորենսբուրգում և ստանալ բավականին լավ կրթություն։ Քոլեջից հետո նրա առաջին աշխատանքը ագարակապանների կրթության հարցն էր։ Հետո նա Armour & Company-ում սկսեց զբաղվել բեկոնի, օճառի և ճարպի վաճառքով։
Կուտակելով 500 դոլար՝ Քարնեգին դադարեց զբաղվել առևտրով 1911 թվականին, որպեսզի իրագործեր իր վաղեմի երազանքը՝ դառնար մանկավարժ։
1922 թվականին Քարնեգին փոխեց իր ազգանվան գրությունը՝ Carnagey-ից դարձնելով Carnegie։ Հավանաբար նա դա կատարեց գովազդային նպատակներով, քանի որ այդ ժամանակ բոլորին հայտնի էր միլիոնատեր Էնդրոյւ Քարնեգիի անունը (որի անունը մի անգամ չէ, որ հիշատակվում է Քարնեգիի գրքերում)։
Քարնեգին նկարահանվել է 1947 թվականի «Jiggs and Maggie in Society» ֆիլմում (իր դերում)։
Դեյլ Քարնեգին մահացել է Հոջքինի հիվանդությունից 1955 թվականի նոյեմբերի 1-ին Ֆորեսթ Հիլզի իր բնակարանում (Նյու Յորք)[2] չհաստատված տվյալներով՝ կատարելով ինքնասպանություն[3]։ Գրողը թաղվել է Բելթոնում (Միսսուրի):