Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Ճաբուա Ամիրեջիբի

Ճաբուա  Ամիրեջիբի

Մզեչաբուկ (Ճաբուա) Իրակլիի Ամիրեջիբի (վրաց.՝ ჭაბუა [მზეჭაბუკ] ამირეჯიბი, 18 նոյեմբերի, 1921, Թիֆլիս — 12 դեկտեմբերի, 2013, Թբիլիսի), վրացի գրող, XX դարի վրացական գրականության դասական, «Դաթա Թութաշխիա» (1973—1975) վեպի և բազմաթիվ այլ ստեղծագործությունների հեղինակ։

Ամիրեջեբին աշխատել է կինոյի ու լրագրության բնագավառում։ Իր «Դաթա Թութաշխիա» վեպի հիման վրա նա գրել է «համանուն» ֆիլմի սցենարը։ Եղել է իր հիմնադրած «Վերածնված Իբերիա» թերթի գլխավոր խմբագիրը։

1992—1995 թվականներին եղել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր[5]: 2010 թվականին քննադատել է Միխայիլ Սահակաշվիլիի գործող վարչակարգը[6]:

Պարգևատրվել է Վրաց ուղղափառ եկեղեցու Սուրբ Գեորգի շքանշանով (2009)[5], Պատվո շքանշանով (1995), Վախթանգ Գորգասալի առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններով։

Ճաբուա Ամիրեջիբիի անունով է կոչվել 2004 թվականին Հարավային Կորեայում պատրաստված վրացական հեղուկանավը, որ Վրաստանի անկախության հռչակումից հետո պատրաստված երկրորդ նավն է։ Գրողն ինքը չի կարողացել մասնակցել նավը ջուրն իջեցնելու արարողությանը։ Նրա փոխարեն ներկա է գտնվել որդին՝ Լաշա Ամիրեջիբին[7]:

2010 թվականի հոկտեմբերին Ճաբուա Ամիրեջիբին քահանա է ձեռնադրվել Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իլյա Երկրորդի կողմից։ Նա նա Պատրիարքից օրհնություն է ստացել գրական գործունեությունը շարունակելու համար։ Վրաց ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդը որպես բացառություն ութսունիննամյա գրողին թույլ է տվել չգնալ եկեղեցի (գրողն արդեն երկար ժամանակ չէր կարողանում խոսել և ծանր հիվանդ էր), այլ ձեռնադրության կարգն անցնել սեփական տանը։ Նա ստանում է Դավիթ անունը[8]: Գրողի՝ քահանա ձեռնադրման ծիսակարգն անցկացրել է Նորին բարձր սրբազնություն Սերաֆիմը (Ջոջուա)՝ Բորժոմի ու Բակուրիանի միտրոպոլիտը։ Վերջինս լրագրողների հետ իր զրույցում նշել է, որ Ճաբուա Ամիրեջիբին Վրաստանի կաթողիկոս Իլյա II կողմից ձեռնադրվել է քահանա՝ Դավիթ անունով, ի պատիվ սուրբ թագավոր Դավիթ Շինարարի:


Նույն հեղինակի հրատարակություններ

Հեծանիվը

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1000
Սկզբնաղբյուրը` www.grapaharan.org կայքէջ

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ