Գիյոմ Ապոլիներ
Գիյոմ Ապոլիներ (ֆր.՝ Guillaume Apollinaire, իսկական անունը՝ լեհ.՝ Wilhelm Albert Vladimir Apollinaris de Wąż-Kostrowicki — Վիլհելմ Ալբերտ Վլադիմիր Ալեքսանդր Ապոլիանարի Վոնժ Կոստրովիցկի, օգոստոսի 26, 1880, Հռոմ - նոյեմբերի 9, 1918, Փարի), ֆրանսիացի բանաստեղծ, 20-րդ դարի եվրոպական ավանգարդի ամենավառ դեմքերից մեկը։ Ծագումով լեհ է։
1910-ականների վերջերին Ապոլիների շուրջ հավաքվեց երիտասարդ սյուրռեալիստ բանաստեղծների սերունդ՝ Անդրե Բրետոն, Լուի Արագոն, Ժան Կոկտո։ «Սյուրռեալիզմ» տերմինն առաջարկել է հենց Ապոլիները, 1917 թվականին նա գրել է «սյուրռեալիստական դրամա», ուր ժամանակակից հարցերը քննել է արիստոֆանեսյան ֆարսերի ոգով։
Ապոլիների արձակի լավագույն նմուշներն են «Բաբելոնի անկումը», «Երեք դոն Ժուան» վիպակները։ 1913 թվականին կազմել է «Ազգային գրադարանի դժոխք» կատալոգը։ Նույն թվականին նա իր լավագույն բանաստեղծությունները միավորել է «Ալկոհոլ» ժողովածուում։
Հայերեն լույս է տեսել Գիյոմ Ապոլիների «Բլուրներ» վերնագրով բանաստեղծություների ժողովածուն (Երևան, 1970)