Ռոլան Բարտ
Ռոլան Բարտ (ֆր.՝ Roland Barthes, նոյեմբերի 12, 1915, Շարբուր - մարտի 26, 1980, Փարիզ), ֆրանսիացի փիլիսոփա, պոստստրուկտուրալիստ և նշանագետ։
1934 թ Ռոլան Բարտը հիվանդանում է թոքախտով և իր ժամանակի մեծ մասն անցկացնում է դիսպանսերներում (1934-1935 և 1942-1946 թթ.)։ Չնայած վրա հասած հիվանդությանը Բարտը շարունակում կարդալ ու գրել, անգամ հիմնում է թատերական խմբակ ու դասավանդում Բիսարիայի (1939), Բայոնի (1939-1940), Փարիզի (1942-1946) լիցեյներում, Ռումինիայի/Բուխարեստի (1948-1949) Ֆրանսիական ինստիտուտում, Եգիպտոսի/Ալեքսանդրիայի (1949-50) համալասարանում։
1952 թ. պատմաբան Լյուսիեն Ֆևրի և ընկերաբան (սոցիոլոգ) Ժորժ Ֆրիդմանի միջնորդությամբ Ռ. Բարտը աշխատանքի է անցնում Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնում (1952-1959)։ Այնուհետև նրա հետազոտական կարիերան շարունակվում է ընդլայնվել։ 1960 թ. դասավանդում է Բարձր գիտելիքների գործնական դպրոցում (1962 թ. Նշանների, խորհրդանիշերի և պատկերների ընկերաբանության կենտրոնի ղեկավար), այնուհետև՝ Բալթիմորի Ջոն Հոփկինսի համալսարանում (1967-1968 թթ.), իսկ արդեն 1976-1980 թթ. նա Քոլեջ դը Ֆրանսի Գրական նշանագիտության ամբիոնի պրոֆեսոր էր։ Այդ ժամանակ Ռ. Բարտն արդեն համարվում էր իր ժամանակի առաջատար քննադատներից մեկը։ Նրա աշխատությունները թարգմանվում և մեծ տարածում են գտնում եվրոպական և ամերիկյան երկրներում։
1980 թ. փետրվարի 25-ին Քոլեջ դը Ֆրանսից քիչ հեռու Բարտը ենթարկվում է ավտովթարի և մահանում շաբաթներ անց՝ մարտի 26-ին։