Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Էմիլի Բրոնտե

Էմիլի  Բրոնտե

Քույրերը՝ Շառլոթ և Էնն Բրոնտե։ Որոշ ժամանակ (1824—1825) Շառլոթի հետ սովորել է բարեգործական Cowan Bridge-ի դպրոցում։ Հատկապես սերտ ընտանեկան և ստեղծագործական հարաբերությունները կապում էր փոքր քրոջ՝ Էննի հետ։ Եղբոր՝ Բրենուելլի և Շառլոթի նման, ով ռոմանտիկ պատմությաւն «Անգրիայի ցիկլը» հեղինակն է, Էմիլին և Էննը ստեղծել էին իրենց երևակայական աշխարհը, Գոնդալ, իրենց բանաստեղծական ոգեշնչման աղբյուրը։ Մի քանի ամիս 1835 թ. Էմիլին ուսանում է Ռոուխեդյան դպրոցում, բայց շուտով վերադառնում է Հավորթ ընտանիքի կարոտից։ 1837 թ. նա ծառայում է որպես դաստիարակչուհի Հալիֆաքսի Լոու- Հիլլ արվարձանում, իսկ 1842 թ. Շառլոթի հետ մեկնում է Բրյուսել ուսումը շարունակելու համար։ Բրյուսելից վերադառնալուց հետո մինչև կյանքի վերջը չի լքում Հավորթը։ 1846 թ. դուրս է գալիս բանաստեղծությունների ժողովածուն «Բանաստեղծություն Կարերա, Էլիսա և Էկտոնա Բելովներ»։ Էմիլիի բանաստեղծություններից «Էլիսա»-ն ստանում է բարձր գնահատական քննադատողների կողմից։1847 թ. հրատարակվում է իր վեպը «Մոլեգին հողմերի դարավանդ», որը հետագայում բերեց նրան փառք։ Երբ Էմիլին ողջ էր այս վեպը գրեթե աննկատ էր և միայն նրա մահից հետո, երբ Շառլոթը հրատարակեց երկրորդ խմբագրությունը «Մոլեգին հողմերի դարավանդ» դիմավորվեց ինչպես իսկական գլուխգործոց, բայց որոշ վերապահումներով։

Կենսագրական տեղեկությունում Շառլոթը նշել է «սարսափելի, մեծ խավար», պատմությունը երկու Յորկշիրյան ընտանիքների Էրնշո և Լինտոնների և նրանց չար հանճարի Հիտքլիֆի մասին է։ Քեթրին Էրնշոին և Հիտքլիֆին կապում է փոթորկոտ, դիվային, ապստամբ կիրքը։ Նրանց սերը ողբերգական է։ Միայն մահից հետո նրանք հրաշալի կերպով կապվեցին։ Հայտնի անգլիացի գրող Է. Հասկելը, գրել է, որ «Մոլեգին հողմերի դարավանդ» վեպը առաջացրել է բազմաթիվ ընթերցողների մոտ սարսափի դող և «հակակրանք է արտահայտչականության...որից պատկերված է հիմար...կերպարներ»։ Սակայն վեպին բնորոշ է բարոյական ուժ եւ իմաստություն, իսկ դաժանության, խաբեության եւ խելագարության դեմ միտքը եւ արդարությունն է։

Ի տարբերություն Շառլոթի՝ Էմիլին մոտիկ ընկերներ չուներ, նա հազվադեպ է գրել նամակներ, քչերին է սիրել, բացառությամբ իր հարազատներին։

1848 թ. սեպտեմբերին Էմիլին հիվանդացել է եղբոր հուղարկավորության ժամանակ և երկու ամիս անց մահացել թոքախտից։ Ներկայումս, մասնավորապես, բարձր է գնահատվում նրա պոեզիան։ Ի պատիվ երեք Բրոնտե քույրերի և նրանց եղբոր՝ Բրենուելլի, նրանց անունով է Մերկուրիի մի խառնարան։


Նույն հեղինակի հրատարակություններ

Մոլեգին հողմերի դարավանդ

 5 / 1
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 3138
Սկզբնաղբյուրը` www.grapaharan.org կայքէջ Թարգմանիչ՝ �

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ