Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Գյունտեր Գրաս

Գյունտեր  Գրաս

Գյունտեր Վիլհելմ Գրասս (գերմ.՝ Günter Wilhelm Grass, հոկտեմբերի 16, 1927, Վրզժեշչ - ապրիլի 13, 2015, Լյուբեկ), գերմանացի գրող, քանդակագործ, նկարիչ։ 1999 թվականի Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր։

Գրասը առավել հայտնի է իր առաջին «Թիթեղյա թմբուկը» վեպով։ Նացիստների շարքում իր ծառայությունների մասին Գրասը պատմել է շատ ավելի ուշ՝ «Հիշողության լամպ» գրքում, որը հրատարակվել է 2006-ին։ Իսկ նրա առաջին ստեղծագործությունը՝ «Թիթեղյա թմբուկը», վեպը լույս է տեսել 1959-ին։ Հենց «Թիթեղյա թմբուկը»-ն էլ շատ գրականագետներ համարում են մոգական ռեալիզմի մեկնակետը։ Այս վեպին հաջորդել են Գրասի «Կատուներ-մկներ» (1991) և «Շան տարիներ» (1963) վեպերը, իսկ այս վեպերը միասին կազմել են հայտնի Դանցիգյան եռագրությունը, որի համար էլ Գրասը 1999-ին գրականության բնագավառում ստացել է Նոբելյան մրցանակ։ Նրա վերջին վեպը հեքիաթագիրներ Գրիմ եղբայրների մասին, լույս է տեսել 2010-ին։ Կյանքի վերջին շրջանում նա գրեց մի քաղաքական բանաստեղծություն, որով կոչ էր անում զարգացած երկրներին վերահսկել Իսրայելի ատոմային ծրագիրը։ Այս սուր քննադատությունից հետո «4 ծովերի երկիր»-ը համաշխարհային հռչակ վայելող գրողին ճանաչել է «պերսոնա նոն գրատա»՝ անցանկալի անձ։

Գյունթեր Գրասը զբաղվել է նաև փորագրությամբ ու քանդակագործությամբ։ Մահացել է 2015 թվականի ապրիլի 13-ին, Լյուբեկ քաղաքի հիվանդանոցում, 87 տարեկանում։


Նույն հեղինակի հրատարակություններ

Թիթեղյա թմբուկը

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1180
Սկզբնաղբյուրը` www.grapaharan.org կայքէջ

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ