Գեորգի Գյուրջիև
Գեորգի Գյուրջիև (հունվարի 13, 1866, Գյումրի - հոկտեմբերի 29, 1949, Փարիզ), կամ Գեորգի Իվանի Գյուրջիև, կամ Գ. Ի. Գուրջիև, հայազգի մտավորական, միստիկ, հոգևոր ուսուցիչ, կոմպոզիտոր, պարուսույց և փիլիսոփա։ Ծնվել է 1866 թվականին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի) և մահացել 1949 թվականին՝ Ֆրանսիայում։ Գյուրջիևի հայրը, աշուղ ուստա Ադաշը[4] հունադավան հայ էր, իսկ մայրը՝ գյումրեցի հայուհի։ Համաձայն Գյուրջիևի ուսմունքի՝ մարդկությունը չի տիրապետում մտքի ու մարմնի մեկ միասնական ընկալման, և արդյունքում ապրում է յուր կյանքը հիպնոտիկ քնի մեջ կամ այսպես ասած «արթմնի քնում»։ Սակայն համաձայն նույն ուսմունքի՝ մարդն ի վիճակի է իրեն փոխակերպել, հասնելով գերբարձր բանականության՝ տիրապետելով մարդկային լիարժեք կարողությունների, ինչն անհասանելի է սովորական մահկանացուների համար։