Նիլ Գեյման
Նիլ Գեյման (անգլ.՝ Neil David John Gaiman, նոյեմբերի 10, 1960, Պորտսմութ), անգլիացի գրող է, պատմվածքների, վեպերի, կոմիքսների, աուդիո թատրոնների, պիեսների և ֆիլմերի սցենարների հեղինակ։ Նրա գործերից են «Սենդմեն» կոմիքսների շարքը, «Աստղափոշի», «Ամերիկյան աստվածներ», «Քորալայն», «Գերեզմանի գիրքը» վեպերը։ Նա ստացել է Հյուգո, Նեբուլա և Բրեմ Սթոքեր մրցանակները։ Նա առաջին հեղինակն է, ով ստացել է Նյուբերիի և Քարնեգիի շքանշանները միևնույն գրքի՝ «Գերեզմանի գիրքը» (2008) համար։
1980֊ականների սկզբին Գեյմանը զբաղվում էր լրագրությամբ, իրականացնում հարցազրույցներ և գրում գրախոսություններ։ Նա գրում էր մասնավորապես Բրիտանական Ֆենթեզիի Միության համար։ 1984 թվականի մայիսին առաջին անգամ տպագրվել է նրա «Featherquest» պատմվածքը։
1984 թվականին նա նա ավարտեց իր առաջին ծավալուն ստեղծագործությունը՝ Դյուրան Դյուրան խմբի կենսագրությունը։
1980֊ական թվականների վերջին հրատարակվել է նրա «Don’t Panic: The Official Hitchhiker’s Guide to the Galaxy Companion» գիրքը անգլիացի գրող Դուգլաս Ադամսի և նրա «Տիեզերքով ավտոստոպով ճանապարհորողի ուղեցույց» ստեղծագործության մասին։
1990 թվականին լույս է տեսնում անգլիացի հայտնի գրող Թերրի Փրաթչեթի հետ համահեղինակությամբ գրված «Լավ նախանշաններ» ստեղծագործությունը։
1991-1997 թվականներին Գեյմանը գրել է «Աստղափոշի» ֆանտաստիկ վեպը, որը հրատարակվել է 1999 թվականին որպես հասարակ վեպ և որպես նկարազարդ տեքստային հրատարակություն և արժանացել է Հյուգո և Նեբուլա մրցանակներին։
Գեյմանի բեսթսելեր և տարբեր մրցանակաբաշխությունների հաղթող «Ամերիկյան աստվածներ» վեպը տպագրվել է 2001 թվականին։ 10֊րդ տարեդարձին նվիրված հատուկ հրատարակությունը տպագրված էր «հեղինակի նախընտրած տեքստով»՝ 12, 000 բառով ավելի երկար, քան բնօրինակ մասսայական վաճառքի հրատարակությունները։
2008 թվականին Գեյմանը հրատարակեց մանկական «Գերեզմանի գիրքը», որը խորապես ազդված էր Ռադիար Քիփլինգի «Ջունգլիների գրքից»։