Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Դանիել Դեֆո

Դանիել  Դեֆո

Դանիել Դեֆոն ծնվել է 1660 թ. Լոնդոնում՝ մսավաճառի ընտանիքում։ Նրա նախնիները բողոքականներ էին, որոնք 16-րդ դարում, Կրոնական պատերազմների ժամանակ, Կաթոլիկ Եկեղեցու հարուցած հալածանքների պատճառով Ֆլանդրիայից գաղթել էին Մեծ Բրիտանիա։ Գրողի բուն ազգանունը Ֆո էր, որին նա ավելացրել է «դե» մասնիկը։

Դեֆոյի հայրը լինելով խստակենցաղ մաքրակրոն՝ իր որդու ապագան տեսնում էր հոգևորականի կոչման մեջ։ Ապագա գրողը հոր ուղղորդմամբ ընդունվում է Նյուինգտոնյան ճեմարան, որտեղ ուսումնասիրում է լատիներեն, հունարեն լեզուներ և դասական գրականություն։ Սակայն Դանիել Դեֆոն իր ապագան չտեսավ եկեղեցական ասպարեզում և սկսեց զբաղվել առևտրով։ Նա առևտրական ճանապարհորդություններ է կատարում Իսպանիա, Պորտուգալիա, Ֆրանսիա և Եվրոպական այլ երկրներ։ Նա այս ճանապարհորդություններն օգտագործում է Եվրոպական երկրների կեցաղային առանձնահատկություններն ուսումնասիրելու, ինչպես նաև իսպաներեն, ֆրանսերեն և այլ արդի լեզուներ սովորելու համար։

Դանիել Դեֆոն նաև ակտիվ մասնակցում էր երկրի քաղաքական կյանքին։ Նա մասնակցել է Հակոբ II- ի դեմ դուքս Մոնմութի ապստամբությանը, որը ճնշվել է 1685 թ. հուլիսի 6-ին Սեջմուրի ճակատամարտում ապստամբների պարտությունից հետո։ Իսկ «Փառապանծ հեղափոխության» ժամանակ Դեֆոն լոնդոնցի այն առևտրականների մեջ էր, որոնք մայրաքաղաքում հանդիսավոր դիմավորեցին նոր թագավոր Վիլհելմ III Օրանցուն:


Նույն հեղինակի հրատարակություններ

Ռոբինզոն Կրուզո

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1384
Սկզբնաղբյուրը՝ Գրապահարան կայքէջ

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ